Ավելին 5 տարի առաջ - 21:40 12-03-2021

ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼՅԱՄԸ ՀԵՐՔԵԼ Է ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԴԵՄ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը հավաստիացրել է, որ ռասիսզմը բացարձակապես տեղ չունի բրիտանական թագավորական ընտանիքում: Արքայազնը բրիտանական թագի իրավահաջորդների շարքում երրորդն է:

«Մեր ընտանիքն ընդհանրապես ռասիստ չէ»,- հայտարարել է Քեմբրիջի դուքսը՝ լրագրողի հետ հարցազրույցում:

Արքայազն Ուիլյամի նման մեկնաբանությունը պատասխան էր Մեգան Մարքլի ռասիստական մեղադրանքներին:

Նա նաև հայտնել է, որ դեռևս չի խոսել իր եղբոր՝ արքայազն Հարրի հետ, բայց պատրաստվում է:

Օփրի Ունիֆրիի հետ հարցազրույցից հետո Բուքինգեմյան պալատը հայտնել է, որ լրջորեն կուսումնասիրի արքայազն Հարրի և Մեգան Մարքլի հայտարարությունները՝ հատկապես թագավորական ընտանիքում ռասիզմի դրևսևորումների հետ կապված: Պալատում նշել են նաև, որ Հարրին, Մեգանը և նրանց որդին՝ Արչին «միշտ կլինեն ընտանիք սիրելի անդամները»:

Նշենք որ հարցազրույցը ամբողջ աշխարհում դիտել է 49 միլոին մարդ, որից 17 միլիոնը ԱՄՆ-ում, իսկ 11 միլիոնը՝ Մեծ Բրիտանիայում:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով