Ավելին 5 տարի առաջ - 20:37 22-06-2021

Արքայազն Ուիլյամը եղբորն ու նրա կնոջը դուրս է հանել Քենսինգթոնյան պալատից․ The Times

Արքայազններ Ուիլյամի և Հարիի միջև կոնֆլիկտը սկսվեց այն բանից հետո, երբ Քենսինգթոնյան պալատի աշխատակիցները մեղադրեցին Մեգան Մարքլին իրենց հանդեպ վատ վերաբերմունքի մեջ: Այս մասին պատմում է պատմաբան Ռոբերտ Լեյսին՝ «Battle of Brothers» նոր գրքում, որից մի հատված է հրապարակել «The Times» - ը:

Հեղինակի խոսքով՝ Ուիլյամը, լսելով իր հարսի դեմ արքայական անձնակազմի բողոքների մասին, խիստ վիճել է Հարիի հետ:

«Նա սարսափեց, երբ նրան պատմեցին Մեգանի ենթադրյալ վարքի մասին և ուզում էր լսել, թե Հարին ինչ կասի: Եղբայրների միջև վիճաբանությունը կատաղի էր և խիստ», - հայտարարել է Լեյսին:

Արդյունքում, Ուիլյամը որոշեց, որ ընտանիքները պետք է բաժանվեն և պահանջեց, որ իր եղբայրն ու կինը լքեն Քենսինգթոնյան պալատը:

Լեյսին նաև ընդգծել է, որ Քեյթ Միդլթոնը հենց սկզբից զգուշավոր էր Մեգանի նկատմամբ: Իսկ Ուիլյամը, ըստ հեղինակի, իբր ընկերոջը խոստովանել է, որ իր եղբոր կինը «որոշակի ծրագիր ունի»:

«Նրա դեմ հնչած մեղադրանքները միայն հաստատում էին նրա կասկածները: Նա հավատում էր, որ նա խարխլում է միապետության նվիրական սկզբունքները», - պատմում է հեղինակը:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ