Արտաքին 4 տարի առաջ - 12:10 03-02-2022

Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը ծրագրել են հեռանալ Լոնդոնից

Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը մտածում են Լոնդոնից գավառ տեղափոխվելու մասին։ Ըստ բրիտանական լրատվամիջոցների, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին լրջորեն մտածում են Քենսինգթոնյան պալատի 1A բնակարանի բանալիները հանձնելու մասին, որտեղ նրանք բնակություն են հաստատել 2013թ.-ին։

Բայց ո՞րն է լինելու նրանց նոր նստավայրը։

Դիտարկվող վայրերից է Վինձոր կալվածքում գտնվող Բելվեդեր ամրոցը: Այս պահին այնտեղ բնակվողներ չկան։ Նշվում է, որ այս տարբերակն ամենանախընտրելին է, քանի որ սա Եղիսաբեթ II թագուհու սիրելի վայրն է, և այդպիսով նրանք ավելի հաճախ կհանդիպեն։

Վինձորը բաղկացած է մի քանի կալվածքներից, առանձնատներից և այլ շինություններից, որոնք 2000 ակր տարածք են գրավում։ Ամենահայտնիներից են Թագավորական տնակը, որտեղ ապրում են թագուհին և արքայազն Էնդրյուն, և ավելի համեստ Ֆրոգմոր Քոթեջը, որը վերանորոգվել էր արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգանի համար: Դրանք բոլորը Թագի սեփականությունն են, որը թագուհին կարող է օգտագործել իր հայեցողությամբ՝ իր հարազատներին տեղավորելու համար։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ