Մամուլ 2 տարի առաջ - 08:47 30-05-2024

ՔՊ-ում ակտիվ քննարկում են Սրբազանի քայլերը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանական եւ ընդդիմադիր թեւերում ակնկալիքներ կային, որ երեկ Բագրատ Սրբազանը շարժումը կուղղորդի դեպի խորհրդարան, որտեղ սկսվել են անցած տարվա բյուջեի կատարողականի հետ կապված հաշվետվություն-քննարկումները, որոնց մեկնարկին, ըստ օրենքի, պետք է մասնակցեր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Սակայն Սրբազանն ուղղություն բռնեց դեպի ներքին գործերի նախարարություն՝ Վահե Ղազարյանից բացատրություններ պահանջելու մեկ օր առաջ Սարդարապատի հուշահամալիրում բերետավորների մասնակցությամբ՝ Վեհափառի նկատմամբ դրսեւորված խուլիգանական պահվածքի եւ ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների համար։

ՔՊ-ում երեկ ակտիվ քննարկում էին, որ Սրբազանը, ըստ ամենայնի, խորհրդարան «կուղեւորվի» հունիսի 12-ին՝ այս նստաշրջանին ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ, որին, ըստ օրենքի, ներկա է լինելու նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նրանց գնահատմամբ, սրբազանը գործընթացները փորձելու է առաջիկա օրերին ակտիվացնել, որովհետեւ հետո շոգերը կընկնեն, եւ մարդկանց դժվար կլինի փողոց հանել։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան