Արտաքին 2 տարի առաջ - 11:28 29-05-2024

Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն. Վրաստանի նախագահը ցանկանում է հանրաքվե անցկացնել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է ցուցարարներին այն բանից հետո, երբ խորհրդարանը հաղթահարել է, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» նկատմամբ նրա կիրառած վետոն:

Նա կոչ է արել իրեն աջակցող քաղաքացիներին նախապատրաստել հանրաքվե, որի շրջանակում մարդիկ կընտրեն «եվրոպական ապագան կամ ռուսական ստրկությունը»:

«Մենք պետք է իրական հանրաքվե պատրաստենք. այս էներգիան, որ այսօր ձեր մեջ է, պետք է ծախսել ստորագրություններ հավաքելու և ինձ մոտ բերելու վրա։ Ես կստորագրեմ հանրաքվեի մասին հրամանը. մենք ցանկանում ենք եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն»,- ասել է Զուրաբիշվիլին:

Ինչպես հիշեցնում է գործակալությունը, Վրաստանի նախագահն իրավասու է հանրաքվե հայտարարել, եթե դա պահանջեն կառավարությունը, խորհրդարանը կամ առնվազն 200 հազար քաղաքացի։

Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» վրա դրված նախագահական վետոն։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ուժի մեջ կմտնի Օրենսդրական տեղեկագրի կայքում հրապարակվելու հաջորդ օրը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան