Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:40 09-11-2022

Մենք պարտավոր ենք Արցախը ճանաչել որպես սուբյեկտ, որից հետո նա իրավասու է անցկացնել նոր հանրաքվե. ՀԴԿ նախագահ

Մինչեւ մենք չճանաչենք Արցախը Ադրբեջանի կազմից դուրս, որը նա արել է իրավական ճանապարհով, մենք երկրորդ, երրորդ քայլերն անելու հնարավորություն չունենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախգահ Արամ Գ. Սարգսյանը:

«Մենք պարտավոր ենք Արցախը ճանաչել որպես սուբյեկտ, որից հետո նա իրավասու է անցկացնել նոր հանրաքվե, որոշել՝ ինքը մնում է որպես անկախ հանրապետություն, կամ միավորվում է Հայաստանի հետ, կամ երրորդ որոշումն է ընդունում:

Մենք պետք է ձգտենք, որ այս հարցում հայության միասնությունը ձեւավորվի եւ դա միջազգային հանրության համար դառնա տեսանելի փաստ:

Այդ պարագայում է, որ մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ եթե գործող իշխանությունները չեն ճանաչում, որ Արցախն Ադրբեջանից անկախ սուբյեկտ է, ապա մենք պետք է դա անենք՝ քաղաքական ուժերը, հասարակական կառույցները, անհատները:

Եթե դա չենք անում, ստացվում է, որ համաձայն ենք Արցախի հարցում իշխանությունների վարած քաղաքականության հետ»,-ասաց ՀԴԿ ղեկավարը:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին