ՀՀ ՊՆ-ն արձագանքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությանն այն մասին, թե Բագրատ Սրբազանի սենակում գաղտնալսող սարք տեղադրելու փորձ կատարած կինը ՀՀ ՊՆ աշխատակից է.
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ զինված ուժերում «Էլեն Աղասյան» անուն-ազգանունով զինծառայող չկա»,- ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Բագրատ Սրբազանի հյուրանոցային համարը գաղտնալսելու նպատակով ստորին հարկի առաստաղը ծակող և լսող սարք տեղադրող կնոջ անուն ազգանունը Էլեն Աղասյան է: Այս մասին հայտնէին AntiFake.am-ի աղբյուրները:
AntiFake-ի տեղեկություններով՝ Էլեն Աղասյանը ներկայանում է որպես պաշտպանության նախարարության աշխատակից։