Շուտով անուն առ անուն կբացահայտեմ բոլորին. Ավետիք Իշխանյան

Ներքին 2 տարի առաջ - 17:43 05-06-2022
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՅՍՕՐՎԱ ԱՐՄԵՆԱԿՆԵՐԸ

2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, որոշ ժամանակ անց, երբ քննադատում էի հեղափոխական իշխանության գործելաոճը,նախկին քաղհասարակության գործընկերներս ինձ հորդորում էին, մոտավորապես այսպես․ «Սպասենք, այժմ չարժե խիստ քննադատել, թողնենք աշխատեն»։

Որոշակի կասկածներ այս ամենը հարուցում էր, բայց մտածում էի, թե նրանք այո՛ տեսնելով բոլոր անօրինականությունները, այնուամենայնիվ որոշակի հույսեր են փայփայում, ինչպես նաև խուսափում են ընդունել իրենց սխալները, որ աջակցել են հեղափոխությանը։

Սակայն, ժամանակն ամեն ինչ բացահայտեց։ Հետագա տարիներին այդ անձինք շարունակեցին «չնկատել» բացահայտ անօրինականությունները, կոռուպցիան։ Նրանք «ըմբռնումով» մոտեցան պատերազմի պարտությանը, հազարավոր զոհերին, Արցախի և Հայաստանի տարածքների կորստին։ Նրանք «ազատ, արդար» ներկայացրեցին 2021թ․ ընտրություն կոչված ֆարսը։

Այս վերջին օրերին նույնպես նրանք «չեն նկատում» ոստիկանների բարբարոսությունները և «գործ են տալիս» ցուցարարների մասին, կողմ են «Զանգեզուրի միջանցքին»։

Այժմ միանգամայն պարզ է նրանց և նախկին և ներկա պահվածքը։Նրանք այսօրվա արմենակղարագյոզյաններն են։
«Կարաեւը 1919 հուլիսի 19-ին Շուշիից է գրել նամակը…Այդ նույն նամակի շարունակության մեջ գրում է, որ մոտ օրերս Գորիս կժամանի Արմենակ Ղարագյոզյանը: Ասում է՝ նա ուշանում է փողի պատճառով. «Մինչեւ չստանա 22 միլիոն ռուբլի, չի մեկնի… Հարստանալու լավ ժամանակ է, ինչո՞ւ չօգտվի դրանից: Նա խոստանում է 7 օրվա ընթացքում Զանգեզուրը միացնել Ադրբեջանին: Չենք կասկածում, որ շուտով մեզ կուրախացնեք Ղափանը Ադրբեջանին միացնելու լուրով։ Եթե չունեք ուժ, ապա ունեք փող: Ինչո՞ւ եք ուշացնում այդ ապստամբած շրջանի միացումը Ադրբեջանին` արդարանալով մի ինչ-որ Աժդահ (Նժդեհին նկատի ունի-Է.Մ.) փաշայի գոյությամբ: Ձեռք առեք օրհնված միջոցներ: Այն ո՞ր հային երեք միլիոն ռուբլի տաս, որ չբերի այդ մարդու (Նժդեհի) գլուխը: Եթե փողի կարիք ունեք՝ հեռագրեք, կուղարկենք… Ողջույնով Ասադ Կարաեւ»:
Հ․ Գ․ Այլևս դիմանալու չի, շուտով անուն առ անուն կբացահայտեմ բոլորին»։

Ամենից շատ դիտված

17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»