Մամուլ 2 տարի առաջ - 08:51 25-05-2024

Փաշինյանը զգուշավոր է դարձել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հինգշաբթի օրը ՔՊ Նախաձեռնող խմբի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ավելի քան մեկ ժամ ուշացումով: Ասել է, թե ինչ-որ հանդիպման էր, սակայն ՔՊ-ականները կարծում են, որ պատճառն այլ է` նա մտավախություն է ունեցել, որ «սրբազան շարժման» առաջնորդները մարդկանց կհորդորեն պաշարել ՔՊ գրասենյակի շենքը, քանի որ շատերին է հայտնի, որ ամեն հինգշաբթի նիստ են անում: Ապա նա միայն ֆիզիկական ներկայություն է ապահովել` անհաղորդ քննարկվող թեմաներին, որոնք վերաբերել են Երեւանի խնդիրներին։ ՔՊ-ականները նկատել են նաեւ, որ Փաշինյանը վերջին շաբաթներին փորձում է պահել թիմի միասնականությունը` կոնֆլիկտներ չի հրահրում, նկատողություններ չի անում, հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի: Նիստին Ավինյանը ներկայացրել է իրենց 8-ամսյա գործունեությունը, խոսել է անելիքների մասին, գոհունակություն հայտնել կարմիր գծերի վարձավճարների շեշտակի թանկացումից՝ ասելով, որ իրենց նպատակին հասել են․ քաղաքի կենտրոնը 10 տոկոսով բեռնաթափվել է, գանձվող հասույթը՝ 3 անգամ մեծացել: Բեռնաթափման հետ շատերը չեն համաձայնել։

Ավտոբուսների վարորդների գործադուլի հետ կապված ասել է, որ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Անդրանիկ Մանուկյանը եւ վարորդները միլիարդներ են «գողացել», ղեկավարի փոփոխությունից հետո, ինչն էլ գործադուլի պատճառն էր, օրական 4 մլն դրամ ավել գումար է մուտք եղել Երեւանի բյուջե։ Ասել է` գերխնդիր են մնում աղբահանության եւ փողոցների փոսալցման հարցերը։ Եվ շեշտել է, որ այդ աշխատանքներն իրականացնող ընկերությունը նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ է փոխկապակցված: ՔՊ-ականները ենթադրել են, որ «ասֆալտի կարկատանների» յուղոտ գործը Բեգլարյանին են վստահել` որպես փոխհատուցում ընտրությունների ժամանակ ցուցաբերած աջակցության։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան