Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:00 22-05-2024

Եթե ճիշտ եղաք, ես Նազարյանին էլ կհեռացնեմ․ Տիգրան Ավինյանը՝ վարորդներին

«Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները գործադուլ են անում, պահանջում են վերականգնել իրենց նախկին ղեկավարներին։

Վարորդները միաձայն հայտարարում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի, դրա համար էլ նրա հետ աշխատել չեն ուզում, իրենց նախկին ղեկավարների վերադարձն են պահանջում։

Բողոքի ակցիայի վայր ժամանեց քաղաքապետ Տիրգան Ավինյանը՝ զրուցելով վարորդների հետ։

«Էս սխալ բան ա։ Ինչքան էլ մենք սիրենք պարոն Մանուկյանին, ինչքան էլ ինքը լավը լինի, մեր աչքի լույսը լինի, երևանցիները, որ հազարներով հիմա կանգառներում սպասում են, ավելի կարևոր են»,-ասաց Ավինյանը։

Ավինյանը նշեց, որ իրենք հանել են «պլան» հասկացությունը, բարելավել աշխատավարձը, սակայն վարորդները նշեցին, որ իրենք աշխատավարձի համար չեն բողոքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան