Ներքին 1 տարի առաջ - 15:10 03-12-2024

Նրանց պահանջը արդար է. Ավինյանը ապօրինաբար է ազատել վարորդներին

«Տեղեկացնում եմ, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից», այս մասին հայտնել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի՝ Էլեն Մանասերյանի հետ։ Վերջինս ասաց, որ եթե գործադուլը անօրինական կերպով է իրականացվում ապա գործատուն կարող է ազատել աշխատակցին․

«Հասկանալու համար, թե ինչպես անել գործադուլ, պետք է բացել աշխատանքային օրենսգրքի 74 հոդվածը, և եթե այդ պայմանները չեն իրականացվել գործադուլի ընթացքում, ապա դա անօրինական կհամարվի, բայց գործադուլը անօրինական ճանաչում է դատարանը։ Ինչ վերաբերվում է վարորդներին, ապա ես կարծում եմ, որ, նրանց պահանջն արդար է»,- ասաց Էլեն Մանասերյանը։

Խոսելով աշխատանքից հեռացված վարոդների մասին, Էլեն Մանասերյանը նշեց, որ եթե այդ վարորդները դիմեն Արհմիությունների կոնֆեդերացիային, ապա իրենք նախ պետք է հասկանան ազատման հիմքերը։

«Առանց նայելու, ոչինչ ասել չեմ կարող»,- հավելեց Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը։

Հիշեցնենք, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են անում։ Նրանք վաղ առավոտից հրաժարվել են դուրս գալ երթուղի։ Նրանք բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից և աշխատավարձից։

Նշենք նաև, որ քաղաքապետի խոսնակն իր գրառման մեջ հավելել է, որ 18 վարորդների աշխատանքից ազատման հիմքը հետևյալն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։

Այս պատճառաբանությունից ակնհայտ է, որ քաղաքային իշխանություններն առանց հիմնավոր ապացույցների, առանց դատարանի որոշման՝ վարորդներին ազատել են աշխատանքից գործադուլ անելու համար։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ Ավինյանն ապօրինաբար է ազատել վարորդներին աշխատանքից։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»