Մամուլ 2 տարի առաջ - 07:40 22-05-2024

ՆԳ փոխնախարար Դ. Համբարյանին թույլատրել են փոփոխել հայտարարագիրը, իսկ կնոջ մասով վարույթ է նախաձեռնվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեռ 2023 թվականի տարեսկզբին մամուլը գրել էր՝ «Ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել իր բաժնեմասը»։ Հոդվածում մասնավորապես ասվում էր, որ Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել մասնավոր ընկերությունում իր ունեցած բաժնեմասը։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Դ. Համբարյանը Վանաձորում հիմնադրել է «Դ-Արտ» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց իրեն։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ ընկերությունը զբաղվում է արագ սննդի ծառայություններով։ Թեպետ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, Համբարյանը պարտավոր էր իր հայտարարագրում նշել այդ բաժնեմասը։

Այս հրապարակման հանգամանքները քննության էր առել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովը որոշել էր իրականացնել Դավիթ Համբարյանի եւ նրա ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերի համալիր վերլուծություն։ Եվ ահա, վերլուծության արդյունքում՝ արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի եւ անհամապատասխանությունների վերաբերյալ Հանձնաժողովը Դավիթ Համբարյանից եւ նրա կնոջից հայցել է պարզաբանումներ։ Ստացված պարզաբանումների գնահատման արդյունքում՝ Հանձնաժողովն արձանագրել է, որ իրենց իսկ կասկածներն այդ պարզաբանումներից «փարատվել» են։ Այսպիսով՝ Համբարյանին թույլ են տվել հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարել, իսկ կնոջ՝ Էմմա Խաչատրյանի մասով նախաձեռնել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
20:00 Արտագաղթ ՌԴ շուկայից. ինչո՞ւ հայկական ծաղիկն Արցախի ճակատագրին արժանացավ