Ուղիղ եթեր
ՀՀ-ի նկատմամբ Իրանի քաղաքականությունը չի փոխվի․ այն կախված չէ անձերից
copy image url

ՀՀ-ի նկատմամբ Իրանի քաղաքականությունը չի փոխվի․ այն կախված չէ անձերից

Արտաքին Խոսք 11 ամիս առաջ - 20:00 20-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Ես տրամաբանական ու հավանական եմ համարում այն վարկածը, որ այս միջադեպն իրականում դժբախտ պատահար էր և եղանակային անբարենպաստ պայմանների հետևանք»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե, իր համոզմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանումը դժբախտ պատահա՞ր էր, թե՞ այն կազմակերպված էր երկրի թշնամիների կողմից։

Վարդանյանը շեշտեց, որ առաջնային վարկածը հենց սա է՝ նշելով, որ հրապարակվել են նաև որոնողափրկարարական աշխատանքների կադրերը, որտեղ երևում էր, որ եղանակը բավականին անբարենպաստ էր, և հավանական է, որ նման պայմաններում ուղղաթիռը կարող էր կործանվել։ Նրա խոսքով՝ մեկ այլ հավանական վարկած էլ կարող է լինել այն, որ Իրանի նախագահի ուղղաթիռում անսարքություններ են եղել։

«Սա էլ հավանական է այն պաճառով, որ Իրանի ավիացիոն պարկը բավականին հին է և թարմացման կարիք ունի, ինչը հետևանք է պատժամիջոցների, որոնք թույլ չեն տալիս երկրին ավիացիոն նորագույն սարքավորումներ ձեռք բերել։ Այսինքն՝ սրանք բնական ու հավանական վարկածներ են, որոնք կարող են լինել, իսկ արտաքին միջամտության վարկածը հաստատող հստակ ցուցիչներ այս պահին չկան, և ես ինքս կխուսափեմ նման պնդումներ անելուց, քանի որ առավել հավանական համարում եմ նախնական վարկածն առ այն, որ վթարի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել»,- կարծում է նա։

Անդրադառնալով Իսրայելում այս կապակցությամբ առկա հրճվանքին՝ Ժաննա Վարդանյանը նշեց, որ ստեղծված իրավիճակից և ի վնաս Իրանի տեղի ունեցող ցանկացած միջադեպից հետո իսրայելական կողմը կարող է ուրախություն հայտնել, քարոզչական գրառումներով իր բացահայտ ուրախությունն արտահայտել՝ անկախ այն բանից՝ դրանում այս երկիրը դերակատարում ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ Իրանի համար բացասական միջադեպ է տեղի ունեցել, որը, բնականաբնար, Իսրայելին չէր կարող չուրախացնել։

Oragir.News-ի հարցին, թե Իրանի նախագահի և արտգործնախարարի մահը ինչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանային զարգացումների և հատկապես Հայաստանի վրա, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Իրանի արտաքին քաղաքականությունը միայն այդ երկրի կառավարությունում չի որոշվում։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Իրանի արտաքին քաղաքականությունը որոշվում է մի քանի ինստիտուտների կողմից ու անմիջապես հաստատվում է երկրի հոգևոր առաջնորդի կողմից։

«Հետևաբար լայն առումով Իրանի արտաքին քաղաքականությունը ոչ մի փոփոխության չի ենթարկվելու, քանի որ այն ինստիտուտի կողմից հաստատված քաղաքականություն է, և անձերի փոփոխությունից այն չի փոխվելու։ Ըստ էության՝ նորից պահպանողական գործիչներ են ընտրվելու պաշտոններում․ Աբդոլլահիանին փոխարինելու է փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, ով այժմ ժամանակավոր պաշտոնակատար է և շատ մեծ փորձ ունեցող դիվանագետ, իսկ նախագահ Ռայիսիին այս պահին փոխարինում է առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերը։

Իրանում 50 օրվա ընթացքում կազմակերպվելու են արտահերթ նախագահական ընտրություններ և ըստ երևույթին՝ նախագահի պաշտոնում կրկին որևէ պահպանողական գործիչ կընտրվի»,- ասաց իրանագետը համոզմունք հայտնելով, որ անձների փոխոխությունը Իրանի արտաքին քաղաքականության վրա լուրջ ազդեցություն չի ունենա։

Ժաննա Վարդանյանը հավելեց նաև, որ ներքին քաղաքականության դեպքում՝ նույն պահպանողականների ճամբարում, այս փոփոխությունները որոշակի խնդիրներ առաջացնելու են։ «Բայց դա առայժմ մեզ համար և մեզ վրա տեսանելի չի լինի»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանից Իրան վերադառնալիս վթարի էր ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել էին 8 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Ռայիսին և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ

Ձեզ գուցե հետաքրքրի