Ներքին 4 ամիս առաջ - 12:03 18-03-2026

Եթե դուք կախված եք շատերից, դուք ոչ մեկից կախված չեք. Նիկոլ Փաշինյան

Շատ ծանրութեթև է արվում «Իրական Հայաստանի» գաղափարախոսության այն արտահայտությունը, թե անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության։

Շատ կարևոր է պարզաբանել, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եկեք պատկերացնենք, թե դուք ունեք ջրի մեկ մատակարար և պայմանական ջրի այդ մեկ մատակարարն ամեն օր ձեզ բերում է մեկ շիշ ջուր։ Երբ դուք ունեք ջրի մեկ մատակարար, այս պայմաններում ձեր կախվածությունը ջրի այդ մատակարարից 100% է: Դրա մասին գիտեք և՛ դուք, և՛ ինքը, որովհետև ջրի ուրիշ մատակարար չունեք։ Սա նշանակում է, որ ջրի մատակարարը ձեր վրա ունի լծակ, օրինակ՝ գնային առումով, նա կարող է որոշակի գին թելադրել ձեզ, և ունի լծակ՝ մատակարարման առումով, նա կարող է այլ ակնկալիքներ ունենալ բացահայտ և թաքնված, և մատակարարումների ուշացումով, հետաձգումով որոշակի լուծումներ պարտադրել ձեզ։ Եվ կա նաև ոչ այսպիսի կանխավարկած, կա ուղղակի ֆորսմաժոր:

Ջրի այդ մատակարարի հետ կարող է որևէ բան տեղի ունենալ, նա կարող է հիվանդանալ, նրա հետ կարող է տեղի ունենալ դժբախտ պատահար, նա կարող է որևէ տեղ հայտնվել անազատության մեջ և պարզապես ձեզ համար չկարողանալ բերել այդ ջուրը, և հետևաբար քիչը, մի հոգին տվյալ դեպքում առաջացնում է ձեզ համար 100%-անոց կախվածություն»,- նշել է նա։

Նա մանրամասնել է օրինակը, պարզաբանել երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ մատակարար ունենալու օրինակները:

«Պատկերացրեք՝ դուք ունեք մեկի փոխարեն չորս, հինգ, վեց, յոթ մատակարար։ Այդ դեպքում, վստահաբար կարող եք երաշխավորված զգալ ձեզ, որ մատակարարումները միշտ և ժամանակին տեղ կհասնեն։ Եթե հանկարծ որևէ մեկը ճիշտ և ժամանակին տեղ չհասնի, դուք կարող եք նրանից պարզապես հրաժարվել և մեկից հրաժարվելով, ի ցույց մյուսների, պարտադրել, որ նրանք իրենց պարտականությունները կատարեն պատշաճ, ժամանակին, ձեզ ամենահարմար գնով և ձեզ ամենահարմար որակով։

Ահա, թե ինչու է անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելը շատերից կախվածությամբ: Երբ դուք մի հոգուց եք կախված, դուք անկախ չեք, երբ դուք շատերից եք կախված, փաստացի դուք ոչ մեկից կախված չեք, ահա՝ ինչու ենք ասում անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության»,- նշել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում