copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:07 28-02-2023

Ովքեր շարունակում են հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը, այն էլ՝ ազերիների և թուրքերի հետ, ցեղասպան են․ Գևորգ Գևորգյան

«Երկիրը զավթածները խոսում են թուրքերի հետ խաղաղությունից, նրանց հետ, ովքեր ցեղասպանել են 1915 թվականին և դրանից առաջ, ովքեր 1988 թվականին Սումգայիթում, Մարաղայում ցեղասպանեցին հայերին և առ այսօր հայ ժողովրդի հետ վարում են ցեղասպան քաղաքականություն։ Սրան զուգահեռ՝ այսօր տարվում է քարոզչություն թշնամու հետ խաղաղություն հաստատելու մասին, բարեկեցիկ կյանքի մասին։ Այս բոլորը գեղեցիկ է հնչում, բայց ո՞ւմ հետ»,- Oragir․News-ի հետ զրույցում, անդրադառնալով Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցին, ասաց ռազմական և քաղաքական գործիչ, «Հայ Ազգային Ճակատ» կազմակերպության հիմնադիր Գևորգ Գևորգյանը։

Քաղաքական գործիչը փաստում է՝ 2020 թվականին նույն ցեղասպան քաղաքականությունն էր, 2022 թվականին նույնը․ «Այդ ցեղասպան ազգի հետ խաղաղությո՞ւն։ Նրանք մինչ այսօր պատասխան չեն տվել իրենց արածի համար։ Իսկ հիմա նրանց աստղային ժամն է, որը բաց չեն թողնի, որովհետև Հայաստանի իշխանությունները նրանց կամակատարներն են ու կատարում են նրանց հրահանգները։ Իսկ թուրքը միայն մի բան է ուզում՝ Հայաստանի ոչնչացում։ Օրեր առաջ խոսվում էր, որ նույն թուրքերը, Հայաստանի քարտեզը ցույց տալով, հայտարարում էին, որ շատ շուտով հայերը դուրս են գալու արևմտյան տարածքներից՝ այդ թվում թողնելով Երևանը։ Սրանք ցեղասպան ժողովուրդ են ու շարունակում են իրենց ոճրագործությունները առանց ամոթի ու խղճի խայթի»։

Գևորգ Գևորգյանը չի հավատում խաղաղության օրակարգին։ Հավաստում է՝ իշխանությունները լուրջ աղետի առաջ են կանգնեցնում երկիրը։

Գևորգ Գևորգյանը առաջին պատերազմին մասնակցել է 13 տարեկան հասակից։ Խոջալուի դեպքերի ականատեսներից է, մանրամասնում է․ «Հայը ցեղասպան չի, հայը մարդասպան չի, հայը մանկասպան չի։ Մենք ազատագրում էինք մեր հողերը, ազատագրում էինք մեր տարածքները։ Մենք ոչ մեկին չենք ցեղասպանել։ Մենք ճանապարհ էինք բացում ադրբեջանցիների համար, որ իրենց կին ու երեխաների հետ հեռանան։ Գոյություն ունի մարտավարություն, երբ որ քանակությամբ քիչ ես, նաև զինտեխնիկայից աղքատ ես, ապա փորձում ես հակառակորդին տալ փախուստի ճանապարհ, դա մարտավարություն է։ Եթե փախուստի ճանապարհ չես տալիս, ապա ինքը դուրս է գալիս քո դեմ պայքարի։ Մենք միշտ ազերիներին տալիս էինք փախչելու հնարավորություն, որպեսզի կարողանայինք ազատագրել մեր տարածքները և պաշտպանեինք արցախահայությանը»։

Ռազմական գործիչը նկատում է, որ անգամ իրենց նախագահ Էլչիբեյն էր ասում, որ իրենք պետք է փրկեին իրենց։

«Համացանցում կան տեսանյութեր, որտեղ Էլչիբեյը պատմում է, պատմությունը խեղաթյուրել չի կարելի։ Հայը ցեղասպան չի, իսկ թուրքը ցեղասպան է։ Մինչև թուրքը ներողություն չխնդրի հայ ժողովրդից և չճանաչի իր ոճրագործությունները, դու չես կարող այդ ազգի հետ չակերտավոր խաղաղության պայմանագրով ապրել։ Մենք ունենք մի խոչընդոտ՝ Հայաստանի իշխանություն զավթածները, ովքեր հայ ժողովրդին բաժանել են նախկին և ներկա ղեկավարների, հյուսիսի, հարավի, արևմուտքի, արևելքի։ Բաժանել են, որ տիրեն, որ տիրելով ոչնչացնեն մեր պետականությունը, մեր ազգը։ Հայ ազգը հիմա ունի լինելիության պայքար։ Առաջին մաքրելը, առաջին ազատագրումը պետք է լինի ՀՀ Երևան մայրաքաղաքի Կառավարության և Ազգային ժողովի շենքից։ Բոլոր նրանք, ովքեր շարունակում են հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը, այն էլ ազերիների և թուրքերի հետ, ցեղասպան են»,- հավելեց Գևորգ Գևորգյանը։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ