Ներքին 5 տարի առաջ - 16:02 10-05-2021

Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, որպեսզի շարունակի իր ցեղասպան քաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան

Մայիսի 10-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին պատգամավորի հարցին, հայտարարեց, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, որպեսզի շարունակի իր ցեղասպան քաղաքականությունը:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ավելի վաղ, արդեն անդրադառնալով այս խնդրին, ինքը նշել է, որ Միացյալ Նահանգների այս քայլի վրա ազդել են 4 գործոններ՝ մեկը երկարաժամկետ, մեկը միջնաժամկետ և երկուսը կարճաժամկետ:

Միևնույն ժամանակ, կարճաժամկետ գործոնների շարքում Փաշինյանը նշեց Ղարաբաղում 44-օրյա պատերազմը եւ դրանում Թուրքիայի անմիջական մասնակցությունը:

«Միջազգային լրատվամիջոցներին տված գրեթե բոլոր հարցազրույցներում ես նշել եմ, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, որպեսզի շարունակի հայերի դեմ իր ցեղասպան քաղաքականությունը: Բնականաբար, այս համատեքստում, իհարկե, ցեղասպանության հարցը եւ 44-օրյա պատերազմը կապվել են միմյանց հետ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա հիշեցրեց նաև «անջատում հանուն փրկության» բանաձևը, որի մասին ևս բազմիցս նշել է պատերազմի ժամանակ տված իր հարցազրույցներում:

Փաշինյանն ընդգծեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում այդ բանաձեւն ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում