Ներքին 2 տարի առաջ - 18:15 10-05-2024

Հայաստանում մեկնարկեց «Եվրոպայի օր» տոնակատարությունների շարքը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ազդարարեց Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Մարագոսը հայտնեց, որ այս տարի միջոցառումները տեղի կունենան մայիսի 10-ից մինչև հունիսի 7-ը Երևանում, Լոռու և Սյունիքի մարզերում։

«Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարության շրջանակներում անցկացնելու ենք տարատեսակ մշակութային և տեղեկատվական միջոցառումներ։ Մեր հիմնական նպատակն է ցույց տալ սերտ համագործակցությունը և գործընկերությունը Եվրոպական Միության և Հայաստանի միջև, ինչպես նաև զարգացող մեր գործընկերությունը»,- ասաց Մարագոսը։

ԵՄ դեսպանի խոսքով՝ անցնող տարվա ընթացքում կայուն տերմերով աշխատանք է տարվել ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ։

«Այդ հարաբերությունները ներկայումս զարգանում են, ինչի արդյունքում մի քանի շատ դրական արձանագրումներ են եղել, որոնցից կցանկանայի հիշատակել Հայաստան-ԵՄ նոր գործընկերության օրակարգը։ Այն պաշտոնապես հրապարակվեց գործընկերության խորհրդի վերջին նիստի ընթացքում՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի կողմից։

Ինչպես նաև ցանկանում եմ նշել դիմակայանության և աճի ծրագիրը, որը հայտարարվեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից, որը շատ կարևոր է մեր գործընկերության համար։ Դիմակայանության և աճի այդ ծրագիրը կօգնի Հայաստանին ուժեղացնելու տնտեսությունը, հասարակությունը, կառուցակարգերը և կարագացնի բարեփոխումները, ինչպես նաև կնպաստի ներդրումներին, որոնց շնորհիվ Հայաստանը կարող է ավելի մոտ լինել Եվրոպային»,- ասաց ԵՄ դեսպանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի կարծիքով՝ արձանագրված արդյունքները կնպաստեն նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը 30 տարի աշխատում եվրոպական ընտանիքում տեղն ու դերը վերահաստատելու ուղղությամբ՝ամրապնդելով իրավունքի գերիշխանությունը, ապահովելով հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ։

«Հայտնի է, որ Եվրոպական միությունը եղել է և մնում է մեր հիմնական գործընկերը ու դոնորը երկրում բարեփոխումներ իրականացնելու օրակարգում՝ աջակցելով բարդ գործընթացներին։ Իսկապես Հայաստան-ԵՄ գործընկերությունը այդքան ինտենսիվ չի եղել, ինչքան այս օրերին է։ Արդեն երեք տարի է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ուժի մեջ է մտել և այսօր այն Եվրամիության, Ֆրանսիայի և մյուս գործընկերների հետ բոլոր ջանքերը գործադրվում են այն ավելի լավ իրագործելու ուղղությամբ»,-ասաց Հովհաննիսյանը։

Ասուլիսից հետո անցկացվեց «Եվրոպան մենք ենք» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ ի ցույց դնելու Հայաստանում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրերի մասնակիցների կյանքում ի հայտ եկած դրական փոփոխությունները և Հայաստանի տարբեր համայնքների զարգացման գործում ԵՄ մեծ ներդրումն ու աշխատանքը:

Յուրաքանչյուր տարի՝ մայիսին Եվրոպան նշում է «Եվրոպայի օրը»։ Հայաստանը, ևս, անմասն չէ այդ տոնակատարություններից։

Եվրոպայի օրը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն։ Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ Հայաստանում ԵՄ ծավալած գործունեությանը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը