Մամուլ 2 տարի առաջ - 08:17 10-05-2024

Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է քննարկել ռուսաց ցարի հետ։ Թեպետ Փաշինյանը երեկ այցելել է Հաղթանակի զբոսայգի, սակայն ակնարկ անգամ չի արել՝ հանդիպումը հաջող է եղել, թե անհաջող։ Փոխարենը թիմում սկսել են գուշակություններ անել Պուտինի խոսնակ Պեսկովի հայտարարություններից: Նա հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանը հստակեցրել են կարմիր գծերը: Թիմում կարծում են, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են այն կարմիր գծերը, որոնք Հայաստանը չպետք է հատի։ Խոսքը Հայաստանում ռուսական ռազմաբազայի, հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին ռուսական ներկայության մասին է։

Ելնելով ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունից՝ Փաշինյանը երաշխիքներ է տվել Պուտինին, որ Հայաստանից ռուսական ռազմական ներկայության ամբողջական դուրսբերման հարց չի բարձրացվելու, բայց որոշ հարցերում ռուսները պետք է նահանջեն. «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»: Այսինքն՝ այն հատվածներից, որտեղ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի, ռուս սահմանապահները հեռացվում են, հայկական բանակ չի տեղակայվում, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում