Ներքին 2 տարի առաջ - 11:21 04-05-2024

Հ1-ը բողոքի ցույցերը լուսաբանում է հատվածական․ լուրերում Տավուշի բնակիչների ձայնը չկա․ CIVILNET

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր թողարկումները, որոնք հեռարձակվում են ամենադիտվող ժամին (փրայմ-թայմ)՝ 21:00-ին։ Ըստ այդմ, Տավուշում ու այլ վայրերում ցույցերը մատուցանվում են ոչ ամբողջական, գերակշռում են իրավապահ մարմինների հայտարարությունները, չեն ներկայացվում շարժման առաջնորդների ելույթները և այլն։

«Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին։

Մայիսի 2-ի վաղ առավոտյան սև բերետավորները Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման ենթարկեցին բողոքի ցույց անող 30 կիրանցցու։ Ավելի ուշ ազատ արձակված կիրանցցիները բողոքեցին, որ ոստիկանությունը իրենց բերման է ենթարկել՝ ուժ գործադրելով։ Նրանք ցույց են տվել ստացված վնասվածնքերը։ Ոստիկանության գործողությունից նաև տեսանյութ տարածվեց։ Այնուհետև ոստիկանությունը փակեց Կիրանց տանող ճանապարհը՝ գյուղի մուտքը սահմանափակելով միայն Կիրանցում գրանցվածների համար։

Հ1-ի «Լուրեր»-ի՝ մայիսի 2-ի գլխավոր թողարկման մեջ կարճ անդարդարձ կա այս իրադարձություններին, որում ներկայացվում են միայն պետական մարմինների հերքումները, թե ճանապարհը փակվել է Կիրանցում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար, իսկ մարդկանց բերման ենթարկելիս նրանց նկատմամբ բռնություն չի գործադրվել։

Բերման ենթարկելու կադրերը, բերման ենթարկվածների պնդումները, Կիրանցում բողոքի ցույց անող այլ քաղաքացիների հայտարարությունները, շարունակվող ցույցերը չեն հայտնվել հանրային համարվող «Հանրային հեռուստաընկերության» եթերում։ Ի դեպ, «Առաջին ալիքը» մայիսի 1-ին ստացավ հանրապետական սփռման թույլտվություն։

«Առաջին ալիքը» նման մոտեցում դրսևորում է Տավուշում բողոքի ցույցերի սկզբից ի վեր։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր թողարկումները, որոնք հեռարձակվում են ամենադիտվող ժամին (փրայմ-թայմ)՝ 21:00-ին։ Ըստ այդմ, ցույցերը մատուցանվում են ոչ ամբողջական, գերակշռում են իրավապահ մարմինների հայտարարությունները, չեն ներկայացվում շարժման առաջնորդների ելույթները և այլն։

Հարկատուների հաշվին ֆինանսավարվող Հանրայինը հարկ չի համարել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ռեպորտաժներ պատրաստելու, բողոքող կամ նույնիսկ չբողոքող տավուշցիների հետ խոսելու և նրանց մտահոգությունը ներկայացնելու համար։

Ի՞նչ է հայտնում Հանրայինը

Առհասարակ, որևէ թողարկման մեջ Հանրայինը հստակ չի նշում Տավուշում օրեր շարունակ ընթացող ցույցերի մասին։

Դիտարկվող ժամանակահատվածի թողարկումներում միայն մեկ անգամ է նշվում, որ Տավուշում բողոքի ցույցերը համակարգում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Մյուս դեպքերում քանիցս նշվում է, որ ցույցերը համակարգում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանցից որևէ մեկի հետ այս ընթացքում որևէ հարցազրույց չի եղել»,-գրում է աղբյուրը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա