Մամուլ 2 տարի առաջ - 08:55 04-05-2024

Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ տնկելու կամ պատ շարելու առաջարկով հանդես եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ։ Արդեն մի քանի օր է՝ ՊՊԾ աշխատակիցները, ականատեսների վկայությամբ, անվտանգային միջոցառումներ են ձեռնարկում «Հաղթանակ» զբոսայգում:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին եւս Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նրա այցի ընթացքում, որպես կանոն, քաղաքացիների մուտքն այգի արգելված է։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան