Ներքին 2 տարի առաջ - 16:09 29-04-2024

Այս տարի էլ չգնացինք ծով․ քաղաքացիներն ահազանգում են․ ապահովագիրները չգիտեն գները

Վրաստանի «Զբոսաշրջության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պետք է ունենան կյանքի և առողջության ապահովագրություն։ Այս փոփոխությունը հարցեր է առաջացրել վրացական ծովափնյա հանգստի մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիների մոտ։ Oragir.News-ն ահազանգեր է ստանում, որ իշխանություններին և ապահովագրական ընկերություններին ուղղված քաղաքացիների հարցերն անպատասխան են մնում։ Ապահովագրական ընկերությունները չգիտեն, թե Վրաստան մտնող զբոսաշրջիկն ինչ ծածկույթի ապահովագրություն պետք է ունենա։

Oragir.News-ը զրուցեց «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ Վրաստանի կողմից դեռ չկա պաշտոնական հայտարարություն ծածկույթի գների հետ կապված։

«Ոչ պաշտոնական աղբյուրներից մենք ևս տեղիակ ենք այդ մասին։ Պաշտոնական ոչ մի հարթակում չենք կարողանում գտնել։ Բայց հաճախորդներն այնքան շատ են հարց ու փորձ անում, որ փորձեցինք ճշտել։ Օրինակ՝ եվրոպական շենգենյան երկրների համար այս տեսակ ապահովագրությունը միշտ եղել է պարտադիր, և մինչ այսօր էլ պարտադիր է։ Հիմա մեր և բոլոր ապահովագրական ընկերությունները ունեն հստակ գներ, որոնցով կարող են աշխատել նման պահանջի դեպքում։ Շենգենյան երկրները 3 հազար եվրոյի ծածկույթ են ուզում։ Մենք չգիտենք, թե Վրաստանում ինչ ծածկույթ են ուզելու։ Եթե մենք հստակ իմանանք, թե ինչ արժեքի չափով է ապահովագրված լինելու, ապա հստակ կարող ենք ասել թե 7 օրվա արժեքի չափն ինչքան կլինի։ Եթե հաշվի առնենք եվրոպական երկրների դեսպանատների գներն, ապա կարող ենք ասել, որ մեկ օրվա արժեքը մոտավորապես կտատանվի 280-ից 370 դրամի սահմաններում։ Բայց քանի դեռ հստակ չգիտենք, ապահովագրավճարի հստակ գին ասել չենք կարող»,- հայտնեցին ապահովագրական ընկերությունից։

Հիշեցնենք, որ Վրաստան մուտք գործելու համար կյանքի և առողջության ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջն ուժի մեջ է մտնելու հունիսի 1-ից։ Վրաստանի Պարեկային ոստիկանությունն արդեն հայտարարություն է տարածել, որ հունիսի 1-ից բժշկական ապահովագրությունը պարտադիր է լինելու Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար։ Ապահովագրություն չունեցող զբոսաշրջիկը կտուգանվի 300 լարիով (մոտ 45 հազար դրամ)։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
20:27 Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ԱԹՍ-ների և դրանց մասերի ներմուծման համար
22:36 Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
23:27 Ղարաբաղից տեղահանված, վարորդական իրավունքից զրկվածները, կարող են առանց քննության կրկին ձեռք բերել դրանք. նախարար