Ներքին 2 տարի առաջ - 10:32 09-04-2024

ՄՊՀ-ում քննարկվել են պահնորդական գործունեության ոլորտի հարցերը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել պահնորդական ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

Պահնորդական գործունեությունն այն հինգ ոլորտներից մեկն է, որտեղ ՄՊՀ-ն ուսումնասիրություն էր իրականացրել 2023 թվականին:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոլորտը մրցակցային է, կենտրոնացվածությունը՝ ցածր: Այստեղ գործունեություն են ծավալում 100-ից ավելի սուբյեկտներ, ընդ որում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոլորտն աճի միտում ունի թե՛ ծավալային, թե՛ ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների քանակի առումով։

Ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը լիազոր պետական մարմիններին մի շարք առաջարկներ է ներկայացրել ոլորտի բարելավման ուղղությամբ: Մասնավորապես առաջարկվել է վերանայել ոլորտում պետական մասնակցության ներգրավվածության հարցը՝ մրցակցային հավասար պայմանների ապահովման նպատակով, և հարկ է նշել, որ ՆԳՆ արդեն իսկ աշխատանքներ է իրականացնում համապատասխան փոփոխությունների նախատեսման ուղղությամբ։

Բացի այդ առաջարկվել է դիտարկել պահնորդական գործունեությունը, որն ներկայում լիցեզավորվում է, ծանուցման ենթակա գործունեություն համարելու հնարավորությունը, միաժամանակ առաջարկներ են ներկայացվել պահնորդների վերապատրաստումների և պարտադիր ստուգումների պարզեցման ուղղությամբ: Հանձնաժողովն առաջարկել է նաև օրենսդրական փոփոխություններ իրականացնել կյանքի ապահովագրության պահանջի հետ կապված, հաշվի առնելով որ այդ ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում չի մատուցվում և այլն:

Միջոցառման ընթացքում հանձնաժողովի պատասխանատուները ներկայացրել են ուսումնասիրության մանրամասները, ինչպես նաև պատասխանել տնտեսավարողներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան