Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:00 07-04-2024

Քրգործ է հարուցվել Crocus-ի հրդեհային անվտանգության հնարավոր խախտումների առնչությամբ

Ռուսաստանի քննչական կոմիտեն Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անփութության մեղադրանքով քրեական գործ է հարուցել, ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

ՔԿ-ն նշել է, որ քրգործը հարուցվել է անփութության մեղադրանքով՝ Crocus-ի հրդեհային անվտանգության պատասխանատուի, ինչպես նաև հրշեջ բրիգադի ղեկավարի նկատմամբ։

Իրավապահ մարմինները պարզաբանել են, որ դեպքը կապված է Crocus City Hall-ում հակահրդեհային անվտանգության պահանջների հնարավոր խախտումների հետ, որոնք կարող էին սրել իրավիճակը ահաբեկիչների կողմից համերգասրահը հրկիզելուց հետո։

Մարտի 22-ի ահաբեկչության հետևանքով զոհվել է 144 հոգի։ Զինված հարձակման գործով Ռուսաստանում կալանավորվել է 11 անձ, նրանց մեծ մասը, ըստ ՌԴ պաշտոնական աղբյուրների, ազգությամբ տաջիկ են:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի