Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 3 շաբաթ առաջ - 19:00 05-04-2024

ԱՄՆ-ն ձգտում է կանխել տարածաշրջանային պատերազմը. դրանից ոչ ոք չի շահի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ապրիլի 1-ին Իսրայելը հարվածել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին, ինչի հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ։ Այս հարձակման նպատակը, մի շարք փորձագետների պնդմամբ, Իրանին տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշելն էր, որից այդ երկիրն ամեն կերպ ձգտում է խուսափել։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց էր ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, որի ընթացքում նշել է՝ իրանական բացահայտ սպառնալիքների դեպքում ԱՄՆ-ը ամուր կանգնած են Իսրայելի կողքին։ Բացի այդ, կողմերը քննարկել են նաև Գազայում տիրող իրավիճակը, որի ընթացքում Բայդենն ընդգծել է, որ հարձակումները հատկապես մարդասիրական ծառայությունների աշխատակիցների վրա և ընդհանրապես Գազայում հումանիտար իրավիճակը չեն հանդուրժվելու։

Oragir.News-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց՝ Բայդենի հայտարարությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն նույնպես ձգտում է Իրանին տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշել, թե՞ նման կերպ փորձում է կանխել այդ պատերազմը։ Ի պատասխան՝ Դանիելյանը նշեց, որ մինչև այդ Վաշինգտոնից հնչած հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ին նման պատերազմ պետք չէ՝ մի շարք պատճառներով։

Քաղաքագետը հիշեցրեց, որ դրանից առաջ ԱՄՆ-ում հայտարարել են, որ իրենք Իրանի հյուպատոսության դեմ կատարված հարձակման հետ ոչ մի առնչություն չունեն, տեղյակ չեն եղել դրանից, ինչպես նաև մի քանի անգամ տարբեր կերպ հույս են հայտնել, որ այդ հարձակումը նոր ընդհարման չի հանգեցնի։ «Ես կարծում եմ, որ ո՛չ Իրանին է ձեռնու նման ընդհարման գնալը, ո՛չ էլ այս պահին Իսրայելին։ Հնարավոր է, որ ինչ-որ պատասխան քայլեր լինեն, բայց ոչ թե Իրանի տարածքից դեպի Իսրայելի տարածք, այլ պրոքսի եղանակներով։ Դա սպասելի է»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ ԱՄՆ գործող վարչակազմը շատ խորը քննադատում են և Իսրայելից պահանջում են, որ Գազայում իրականացվող գործողությունները դադարեցվեն, ինչպես նաև չխոչընդոտել հումանիտար օգնության տրամադրմանը։

Ստեփան Դանիելյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ նման հայտարարությամբ ԱՄՆ-ն փորձում է կանխել Իրանի ներգրավումը տարածաշրջանային պատերազմի մեջ։ «Դա թե՛ ուղղակիորեն ասել են, թե՛ խստորեն դատապարտել են Իսրայելի կողմից իրականացված հարձակումը, որի հետևանքով ամերիկյան հովանավորությամբ գործող միջազգային հումանիտարի կազմակերպության 7 անդամներ են զոհվել։ Վերջիններս օգնությունը տեղափոխում էին Կիպրոս, որտեղ Իսրայելի իշխանությունները դրա պարունակությունը ստուգել էին ու տեղյակ լինելով հարձակվել են, ինչը 7 հոգու մահվան պատճառ է դարձել»,- կարծում է քաղաքագետը։

Դանիելյանը նկատեց, որ այս հարձակումը նույնպես սրել է իրավիճակը, ինչպես նաև ազդել է ԱՄՆ-ում պրոիսրայելական տրամադրություններ վրա, որտեղ մեծամասնությունն արդեն աջակցում է պաղեստինցիներին։

Հարցին, թե լայնամասշտաբ պատերազմը որքանո՞վ կարող է սպառնալ Հայաստանին և տարածաշրջանին՝ Դանիելյանը պատասխանեց, որ դա ուղղակիորեն սպառնալու է մեր տարածաշրջանին։ Նրա խոսքով՝ պահահական չէր, որ Իրանի մեջլիսի պատգամավորներից մեկն ասել էր, որ պետք է հարվածել Բաքվում Իսրայելի դեսպանատանը, որի անձնակազմն արդեն տարհանվել է այնտեղից.

«Հետևաբար սլաքն ուղղված է նաև Ադրբեջանին՝ որպես Իսրայելի՝ իսլամական աշխարհի համար 1 թշնամու դաշնակցի, որին նաև ռազմական աջակցություն է ցուցաբերում Իսրայելն՝ ընդդեմ Իրանի։ Ուստի մեծ հավանականություն կա, որ նաև Ադրբեջանը կներքաշվի այդ պատերազմի մեջ, որից հետո նաև Իրանում բնակվող ադրբեջանցիներն ապստամբություն կբարձրացնեն»։

Ստեփան Դանիելյանը հավելեց, որ այդ իրավիճակը վերաբերելու է նաև Հայաստանին։ Նա չի բացառում, որ տարածաշրջանում մի իրավիճակ կստեղծվի, որտեղ Թուրքիան չմիջամտելու հնարավորություն չի ունենա, որովհետև այդ երկիրն Ադրբեջանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններ ունի։ «Բնականաբար Հայաստանի տարածքն արդեն կհայտնվի այդ ամեն ինչի կենտրոնում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան