Ներքին 2 տարի առաջ - 17:26 04-04-2024

Սա բանակցությո՞ւն է, սահմանազատման գործընթա՞ց, թե՞ Ադրբեջանի պահանջին հագուրդ տալ․ Սերժ Սարգսյան

Դա կլինի արկածախնդրություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ոսկեպարցիների հայտարարություններին, թե իրենց եթե զենք տան, կպայքարեն։

«Հիմա 90-ականների սկիզբը չէ, որպեսզի որսորդական հրացաններով փորձեն ինքնապաշտպանություն կազմակերպել։ Չի կարելի նման բան անել»,- ասել է նա։ Հարցին՝ իսկ ինչ պետք է անել, ասել է. «Բողոքեն սեփական իշխանությունների դեմ և չսադրեն ադրբեջանցիներին, որպեսզի նրանք ինչ-որ բան սկսեն»։

Ըստ նրա, ոչ թե պետք է հրացան վերցնել ու փորձել սահմանը պահել, այլ պետք է հավաքվել, գալ, իշխանությանը պարտադրել, որ փոխեն որոշումը։

Անդրադառնալով Տավուշին սահմանակից 4 բնակավայրերի պատկանելությանը՝ ՀՀ երրորդ նախագահն ասաց․ «Ամենամեծ պրոբլեմն այն է, թե ինչի հիման վրա ենք այդ գյուղերը հանձնում Ադրբեջանին։ Բանակցային պրոցեսը այնպիսի պրոցես է, որ երբ համաձայնեցված չի փաստաթղթի վերջին կետը, նախորդ բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Սա բանակցությո՞ւն է, սահմանազատման գործընթա՞ց, թե՞ ուղղակի Ադրբեջանի պահանջին հագուրդ տալ է։ Գլխավոր բանակցողն ասում է՝ եթե չտանք, ապա ադրբեջանցիները կհարձակվեն: Կարո՞ղ ենք մտծել, որ վաղը Ադրբեջանը կարող է պայման դնել, որ եթե Սյունիքը չտաք, կհարձակվեմ, և այսպես՝ ինչ ուզի վերցնի։ Այդ գյուղերի հետ կապված շատ մեծ խնդիրներ են լինելու...»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում