Մամուլ 2 տարի առաջ - 09:03 04-04-2024

Ի՞նչ են քննարկում Արցախի պատգամավորները բռնի տեղահանված արցախցիների հետ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, անցած տարեվերջին Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ: Կազմակերպության հիմնադիրները նշել էին, որ իրենց նպատակներն են՝ լսել և լսելի դարձնել արցախահայության ձայնը, «վեր հանել Հայաստանում բնակություն հաստատած՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրները, քննարկել և ի մի բերել այն բոլոր հնարավոր տարբերակներն ու ուղիները, որոնք կարող են օգնել բոլորիս վերադառնալ Արցախ» և այլն:

Ի թիվս այլ ծրագրերի, ՀԿ անդամները սկսել են «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը, որի շրջանակներում, «Փաստի» տեղեկություններով, նախատեսում են Հայաստանի բոլոր մարզերում հանդիպումներ ունենալ արցախցի մեր հայրենակիցների հետ՝ քննարկելու արցախցիներին անհանգստացնող հարցերը: Ուշագրավ է, որ շարքն սկսել են Սյունիքից, մասնավորաբար Կապանից: Այստեղ, ի մասնավորի, նշվել է, որ ՀԿ-ն արցախցու ձայնը լսելի է դարձնելու թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ միջազգային կազմակերպություններին… Մեր ունեցած տեղեկություններով, հաջորդ «կանգառը» Շիրակի մարզն է: Ապրիլի 6-ին «Արդարություն և վերադարձ» ՀԿ ներկայացուցիչները բռնի տեղահանված արցախցիների հետ կհանդիպեն Գյումրիում:
Ի դեպ, հավելենք, որ ՀԿ նախագահը ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է, համահիմնադիրներից մեկը՝ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան