Մամուլ 2 տարի առաջ - 07:20 04-04-2024

«Ակադեմիական քաղաք» նախագիծը, Փաշինյանի կարծիքով, դժվար իրագործելի է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ArmLur.am-ի ապրիլմեկյան կատակների շարքը, հերիք չէ, իշխանականների վերնախավը սրտին շատ մոտիկ ընդունեց, հիմա էլ այդ կատակներից մեկը կարծես աստիճանաբար ճշմարտություն է դառնում։ Խոսքն «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին է։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ լուրջ քննարկում է ունեցել, որի հիմնական թեման «Ակադեմիական քաղաք» նախագիծն է եղել։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ նախագիծը դժվար իրագործելի է, դժգոհություններ է հարուցել, եւ դժվար թե մինչեւ 2030 թվականն այն իրականանա։ ՀՀ վարչապետի խոսակցությունը գնացել է նախագծի չեղարկման ուղղությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղարին, որը մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը․ ««Ակադեմիական քաղաք» նախագիծը սահմանված ընթացակարգով առաջ է գնում եւ սահմանված կարգով իրականացվում է։ Առաջիկայում սպասվում է «Ակադեմիական քաղաք» նախագծի հանրայնացում, որին կհրավիրվեն նաեւ ԶԼՄ ներկայացուցիչները»։

Նախարարությունը պնդում է, որ հստակ որոշում ունի՝ ամեն գնով իրագործել «Ակադեմիական քաղաք» նախագիծը, սակայն մինչ օրս բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր, հստակ համաձայնություն ու կարծիք չեն ստացել:

Հիշեցնենք, որ բուհերը ինքնավար մարմիններ են եւ, ըստ օրենսդրության, անկախ են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան