Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:06 03-04-2024

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Երևանին կոչ է արել վերադառնալու «դաշնակցային բնականոն վիճակին»

Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը միակ ողջամիտ լուծումն է։ Դրա մասին չորեքշաբթի՝ ապրիլի 3-ին՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

«Վստահ ենք, որ կուտակված անհավասարակշռությունների շտկումը և Մոսկվայի ու Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը ոչ միայն հնարավոր է, այլև միակ ողջամիտ լուծումն է»,- ասված է ՀՀ-ում ՌԴ դիվանգիտական ներկայացուչության թելեգրաման ալիքում զետեղված հայտարարությունում։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանը և Հայաստանը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների (ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ) անդամներ են և համագործակցում են ՄԱԿ-ի կառույցներում։ Երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործում են շուրջ 200 համագործակցության համաձայնագրեր։

«Ռուսաստանը միշտ առանձնահատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմանը՝ որպես դաշնակցի և կարևոր գործընկերոջ», - նշված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
18:14 Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի առաջ ռուսական շուկայի վերաբացման հարցը