Միլիոնանոց մայրաքաղաքի որոշումները չեն կարող կայացնել 1-2 մարդիկ․ բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:14 03-04-2024
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը և նրա աջակիցները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել` պայքարելով ծառերի հատման դեմ։

Քաղաքացիների հարցին, թե ինչու են հատվում առողջ ծառերը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։

«Երևանի քաղաքապետարանը վերջին 2 տարում 35 հա անտառ է տնկել, այսինքն` 10 000 հատ, դա արվել է ոռոգման համակարգի ներդրմամբ։ Երևանի քաղաքային իշխանությունը տասնյակ այգիներ է վերականգնում` Մերգելյանի այգի, Դավթաշենի այգի, Դավիթ Անհաղթի այգի, Օղակաձև այգու հատվածներ և այլն։ Վերականգնել ենք նաև անտառներ` Սարալանջի հատվածում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ»,– ասաց Տիգրան Ավինյանը։

Վիկտոր Մնացականյանի դիտարկմանը, թե տարիներ շարունակ ծառերը չեն սրսկվել, քաղաքապետն ասաց․ «Պարոն Մնացականյան, դուք պաշտոնյա չե՞ք եղել»։

«Չեն կարող 1-միլիոնանոց մայրաքաղաքի որոշումները կայացնել 1–2 մարդիկ, որոնք այդ փորձառությունը չունեն և կոռուպցիոն սկանդալների մեջ են»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մնացականյանը։

Ակցիայի ավարտին ցուցարարները երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք։

Ամենից շատ դիտված