Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել, այս մասին Aysor.am-ին հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայան, տեխնիկական զննումից հետո կրկին թռիչք կիրականացվի, սակայն թե երբ՝ չենք կարող նշել»,- նշեցին կոմիտեից։
Հիշեցնենք՝ Mash տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ «Ազիմուտ» ավիաընկերության Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել։
Նշվում է, որ ինքնաթիռում կարող էր լինել մինչև 100 ուղևոր։
aysor.am