Ուղիղ եթեր
Ավելին 40 րոպե առաջ - 17:23 29-10-2026

Քիմ Քարդաշյանը հույս ունի, որ Քանյե Ուեսթի հետ հարաբերությունները կբարելավվեն՝ հանուն երեխաների

Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի հետ բարդ հարաբերությունների, հոգեկան առողջության և երեխաների մասին խոսել է։
Քիմ Քարդաշյանը տասնամյակ շարունակ հարցազրույցներ է տվել լրագրող Ջոնաթան Վան Մետերին, որի հեղինակած «Քաղաքացի Քիմ․ կինը, որը ստեղծեց ապագան» կենսագրական գրքում ներկայացված են ռեալիթի աստղի կյանքի կարևոր դրվագները, ամուսնություններն ու անձնական դժվարությունները։ Գրքի ուշագրավ հատվածները ներկայացրել է US Magazine-ը։

Քարդաշյանն անկեղծացել է Քանյե Ուեսթի հետ ամուսնության ընթացքում ապրած ծանր շրջանի մասին՝ նշելով, որ երկար ժամանակ փորձել է պաշտպանել նախկին ամուսնուն և թաքցնել նրանց ընտանիքում տեղի ունեցողը։ Սակայն, երբ իրավիճակը սկսել է վնասել իր հոգեկան առողջությանն ու սպառնալ անվտանգությանը, հասկացել է, որ պետք է առաջին հերթին հոգ տանի իր մասին։

Նա նաև պատմել է, որ հարաբերությունների սկզբում Ուեսթը մեծ ազդեցություն է ունեցել իր ոճի վրա։ Ռեփերի ոճաբանների թիմը փոխել է Քիմի զգեստապահարանը՝ նրան ծանոթացնելով բարձր նորաձևության աշխարհի հետ։ Քարդաշյանի խոսքով՝ այդ փոփոխություններն օգնել են իրեն ավելի ինքնավստահ դառնալ։

Քիմը խոստովանել է, որ ցանկանում է՝ Ուեսթը հաղթահարի առողջական խնդիրները, և շարունակում է անհանգստանալ նրա համար։ Նրա խոսքով՝ երեխաները նախկինում չեն գիտակցել հոր առողջական դժվարությունների լրջությունը, իսկ իրենց ներկայությունը հաճախ հանգստացրել է նրան։

Քարդաշյանը նշել է, որ չնայած բարդ հարաբերություններին՝ ամեն ինչ անում է, որպեսզի երեխաները պահպանեն հոր հետ կապը։ Նա շարունակում է Ուեսթին հրավիրել ընտանեկան ընթրիքների և առաջարկում է ժամանակ անցկացնել երեխաների հետ իրենց տանը։ Քիմի խոսքով՝ պատրաստ է նույնիսկ անտեսել իր հասցեին հնչած վիրավորանքները, եթե դա օգնի երեխաներին հանդիպել հորը։

Նա նաև հայտնել է, որ նախկին ամուսնու հետ երբեմն կապ է պահպանում նրա կնոջ՝ Բիանկա Սենսորիի կամ մենեջերի միջոցով։ Քարդաշյանը հույս ունի, որ իրավիճակը կբարելավվի, թեև խոստովանում է, որ ապագայի վերաբերյալ վստահ չէ։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնացած են եղել 2014-2022 թվականներին և ունեն չորս երեխա։ Ուեսթի մոտ ախտորոշվել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը