Ուղիղ եթեր
Ապրիլյանի զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցեմ մի 2 օրվա ընթացքում․ Աղազարյան 
copy image url

Ապրիլյանի զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցեմ մի 2 օրվա ընթացքում․ Աղազարյան 

Ներքին 1 տարի առաջ - 18:05 03-04-2024
Ապրիլյան պատերազմի 8-րդ տարելիցի կապակցությամբ իշխանության որևէ ներկայացուցիչ չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ոչ էլ գրառում կատարեց օրվա առիթով։

Oragir.News-ը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն էր պատճառը, որ իր թիմակիցները ի դեմս Նիկոլ Փաշինյանի չհիշեցին Ապրիլյան պատերազմը։

«Անկեղծ ասած ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև նախ ասելիք չունեմ, երկրորդն էլ որևէ քննարկում չի եղել, որ որոշեն՝ «Եռաբլուր» գնանք կամ չգնանք»,- ասաց Աղազարյանը։

Հարցին՝ այդ դեպքում անձամբ դուք ինչո՞ւ չգնացիք հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյանի զոհերին, հատկապես, երբ նման պրակտիկա էլի է եղել, երբ իշխանությունները «Եռաբլուր» չեն գնացել, բայց դուք առանձին գնացել և հարգանքի տուրք եք մատուցել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․

«Ես անպայման գնալու եմ, բայց չեմ ասելու,երբ եմ գնալու, որպեսզի սադրանքներից հեռու մնամ։ Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցեմ մի 2 օրվա ընթացքում, որովհետև հիմա այնտեղ լինում են քաղաքացիներ,որոնք կորուստ ունեն, այդ կորստի պատճառով երբեմն լինում է իրավիճակ, որ չեն կարողանում իրենց զգացմունքները կառավարել, ինչպես որ եղավ նախորդ անգամ, երբ Եռաբլուրում նման պատմության մեջ ընկանք։ Դրա համար ես հետո կգնամ»։

Դիտարկմանը, որ ձեր մասով խնդիրը անվտանգությունն է, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում նման խնդիր չէր կարող լինել, քանի նոր վարչապետի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ անգամ լրագրողներին թույլ չեն տալիս տարածքին մոտենալ, Հովիկ Աղազարյանը ասաց,որ այս հարցի պատասխանը չունի,և որ 2 օրվա ընթացքում կփորձի վարչապետից ճշտել և պատասխանել։

«Վաղը չէ մյուս օրը զանգեք, եթե ինչ-որ բան ճշտած լինեմ, ձեզ հետ կկիսվեմ, այս պահին չեմ կարող պատասխանել, թե ինչու է այդպես եղել»։

Նշենք, որ ՀՀ ներկայիս իշխանության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, Հովիկ Աղազարյանը և այլոք, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ավարտից 1 ամիս հետո մեկնել էին Արցախ՝ պաշտպանելու հայրենիքը։

Աղազարյանն այդ ուղևորությունից որոշ մանրամասներ հայտնեց, ապա խոնարհումի խոսքեր ուղղեց զոհված հերոսների հիշատակին․

«Մենք անմիջապես ենք արձագանքել և դիմել ենք նախարարին՝ Սեյրան Օհանյանին, խնդրելով՝ հնարավորություն տալ մեր մասնակցությունն ապահովել, քանի որ չգիտեինք՝ ինչքան կշարունակվեր։ Բայց դա տևեց ահագին ժամանակ,քանի որ մի քանի օր գնացինք պատրաստվելու, հետո մի քանի օր Վարդենիսում մնացինք և մայիսին արդեն Արցախում էինք՝ Ակնայի հատվածում․․․

«Դուք և Ձեզ նման երիտասարդները պատմությանը նայում եք 30 տարվա կտրվածքով և հետևաբար ապրում եք կորուստների ցավ։ Ես էլ եմ ապրում կորուստների ցավ, բայց ես պատմությանը չեմ նայում 30 տարվա կտրվածքով, ես նայում եմ 130 տարվա կտրվածքով, ոչ թե նրա համար, որ մեծ եմ, այլ նրա համար, որ ուսումնասիրություններ ունեմ։ Ես գտնում եմ, որ 130 տարվա ընթացքում՝ Դաշնակցության, Հնչակյան կուսակցության, Կոմունիստական կուսակցության, հետո այս վերջերս այս սերնդի մասնակցությամբ և օժանդակությամբ մեր պատմական հայրենիքի փոքր հատվածի վրա ստեղծել ենք պետություն, դա ՀՀ-ն է, և մեր եղբայրների արյունը,որ թափվել է, կապ չունի, թե որտեղ է թափվել, թափվել է հանուն Հայաստանի և Հանրապետության, հանուն Արցախի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման։ Հետևաբար այդ արյան, 44-օրյա պատերազմի արյան շնորհիվ,այդ ընթացքում սահմանների միջադեպերի ընթացքում զոհվածների արյան շնորհիվ է, որ մենք պետականությունը կառուցելու և հավիտենականացնելու հույս ունենք։ Հետևաբար մենք բոլորս պետք է խոնարհվենք իրենց հիշատակի առաջ, քանի որ իրենց արյունով է նաև այդ ամենը պահվել»։


Ամենից շատ դիտված

12:42 Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ինքնազգացողությունը վատացել է
19:49 ՀՀ վարչապետն առաջարկել է սեռական օրգանը ցույց տալ եկեղեցու առաջնորդին. Euronews
23:55 Հեշտ չի լինելու, բայց իրավիճակ փոխվելու է. Ալեն Ղևոնդյան
21:22 Դուք վնասում եք ձեզ ու ձեր անշուք «ապագային». աջակցությունս եմ հայտնում Սրբազանին. Ռուբեն Մխիթարյան
20:57 Հրահանգված է այսօր երեկոյան ներխուժել Վեհարան 
17:40 Կալանքից չեմ վախենում․ երևի ես ավելի մեծ սպառնալիք եմ, քան վարչապետի աթոռը զբաղեցնողը․ Աջապահյան 
23:13 Ոչ մի սրբապիղծ չի ներխուժի Վեհարան. «ՀայաՔվեի» անդամները հավաքվել են Մայր Աթոռում
22:00 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 39․8 մլն փոխառություն, 96․3 մլն եկամուտ․ Ժաննա Անդրեասյանի և Պետրոս Ղազարյանի ունեցվածքը
22:30 Երթևեկության կանոնները փոխել են, որ մարդկանց տուգանեն․ սա անելու բան չէր․ հարցում
21:11 Էս մարդիկ վախենում են կորցնել իշխանությունը, որովհետև կանչվելու են պատասխանատվության. քահանա

Ձեզ գուցե հետաքրքրի