Մամուլ 2 տարի առաջ - 08:13 29-03-2024

Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ եւ ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար: Նախ Պետական պահպանության ծառայությունը՝ ՊՊԾ-ն առանձնացրեց ԱԱԾ-ից ու դարձրեց իրեն ենթարկվող կառույց:

Հիմա էլ որոշել է ծառայության համար զարգացման հնգամյա ռազմավարություն եւ դրանից բխող միջոցառումների ծրագիր կազմել, եւ այս նպատակով շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա այդ գործառույթը լիազորել վարչապետին: Իսկ ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել, նախագծում այսպիսի հիմնավորում է ներկայացվել․ «Ծառայությունն իրականացնում է առաքելություն, որի ընթացքում չունի սխալվելու իրավունք («Զրոյական ձախողում»), քանի որ մեկ սխալը կամ նույնիսկ մի քանի վայրկյան հապաղումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ազգային անվտանգության տեսանկյունից:

Հաշվի առնելով «Զրոյական ձախողմամբ» առաքելությունը՝ Ծառայությունը պետք է լինի դինամիկ զարգացող կառույց, որը մշտապես գնահատում է իր կարողությունները, վեր է հանում առկա բացերը, թիրախային քայլեր է ձեռնարկում՝ այդ բացերը լրացնելու համար, եւ շարունակաբար կատարելագործում է, թե՛ Ծառայության նյութատեխնիկական կարողությունները, թե՛ իր զինծառայողների մասնագիտական կարողությունները:

Ծառայության շարունակական կատարելագործման եւ թիրախային բարեփոխումների իրականացման համար հրամայական է հստակ բարեփոխումների ռազմավարության եւ դրանից բխող միջոցառումների ծրագրի առկայությունը»։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել

Ձեզ գուցե հետաքրքրի