Չեմ կարծում, որ նման քննարկում կլինի․ Ալեն Սիմոնյանը՝ ԵՄ-ի անդամակցության մասին
copy image url

Չեմ կարծում, որ նման քննարկում կլինի․ Ալեն Սիմոնյանը՝ ԵՄ-ի անդամակցության մասին

Ներքին 1 տարի առաջ - 15:18 27-03-2024
ՀՀ ԱԺ նախագահն ասում է, որ ՀՀ-ի ԵՄ անդամակցության հարց այս փուլում չեն քննարկում։

«ԵՄ-ի անդամակցության մասին այս փուլում քննարկում չկա։ Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարց չի քննարկվելու, չեմ կարծում, որ նման քննարկում կլինի, օրակարգից տեղյակ չեմ»,- նշեց Սիմոնյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող հանդիպման օրակարգին, որին մասնակցելու են Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։