Ներքին 2 տարի առաջ - 18:54 18-03-2024

Իշխանությունը վախենում է իր պարտությունից և ամեն րոպե զիջումների է գնում․ Գեղամ Մանուկյան

Օրեր առաջ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարությամբ էր հանդես եկել, և անդրադառնալով Փաշինյանի՝ Տավուշի 4 գյուղերը հանձնելու վերաբերյալ հայտարարությանը՝ ասել էր, որ Փաշինյանը պարտավոր է Ադրբեջանի առաջ խնդիր դնել վերադարձնելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ հայ-ադրբեջանական բանակցություններ, միանշանակ, պետք է լինեն, սակայն իշխանությունը դա անել չի կարողանում։

«Գործող իշխանությունն անգամ արցախահայության վերադարձի իրավունքը չի ամրագրում, ուր մնաց՝ Արցախի կարգավիճակի հարցով ի վիճակի լինի բանակցել։ Իշխանությունները փաստել են նաև Արարատ Միրզոյանի շուրթերով, որ իրենց համար գոյություն չունեն արցախահայության իրավունքների պաշտպանության հանձնաժողով։ Նույնը վերաբերվում է նաև Փաշինյանի կողմից իրականացված գործողություններին։ Արդյունքը հրապարակային հայտարարությունն է, թե չի բացառվում Ադրբեջանի հետ համաձայնություն գոյացնեն, որը Ադրբեջանի պահանջն է՝ բոլոր միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ուղղված հայցերը հետ քաշելու մասին»։

Հարցին՝ ընդդիմությունը կարո՞ղ է այդպիսի առաջարկությամբ հանդես գալ ԱԺ-ում, պատգամավորը նշեց, որ ընդդիմությունն այդ ուղղությամբ ամեն օր քաղաքական պայքար է տանում իշխանության գործողությունների դեմ։

«Ցավոք սրտի, իշխանությունն ամեն քայլափոխի փաստում է, որ դրան պատրաստ չէ։ Նրանք վախենում են իրենց պարտություններից և իրենց վախերի գերին են դարձել, ու ամեն րոպե զիջումների են գնում Ադրբեջանին»,- եզրափակեց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո