Ներքին 3 տարի առաջ - 12:38 25-09-2022

Ներեք ինձ, մեզ եղբայրներ․ հիմա Նիկոլն արդեն թուրքերին տալիս է ամեն ինչ. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԹԱՐՄԱՑՎԱԾ… ՀՀ Առաջին ատյանի դատարանը կայացրած է եղել որոշում, որից հետո անհասկանալի իրավիճակում խախտվել են ՀՀ օրենքները։

Նայեք այս երկու լուսանկարները. Աթիլլա Չիչեք եւ Հուսեյին Յըլդրըմ։ Երկու քուրդ ազատամարտիկներ, հեղափոխականներ, որ պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար, պայքարել թուրքական բռնատիրության դեմ։ Այդ պայքարի դաշտում ակտիվ գործունեություն են ծավալել նաեւ Դերսիմում։ Այն շրջանում, որտեղ Հայոց Ցեղասպանության ժամանակ բազում մեր հայրենակիցներ փրկվել են նաեւ քրդերի շնորհիվ ու հետո մասնակցել Դերսիմի ապստամբությանը։ Հիմա նրանք, հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո առեւանգվել եւ հանձնվել են մեր երկրի դեմ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հովանավոր ցեղասպան Թուրքիայի իշխանություններին։ Քրդական աղբյուրները հայտնում են, որ Լեհենգ եւ Ալիշեր գաղտնանուններն ունեցած երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին։

Թուրքերն իրենց հերթին հպարտությամբ հայտարարում են, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են հայտնվել գաղտնի հետախուզական գործողության արդյունքում։
Սա էլ նրանց մասին դատավիճիռը, որ հրապարկվել է հանուն Հայաստանի Հանրապետության։
Ներեք մեզ եղբայրներ, որ ձեր զավակներին թուրքերի ձեռքը տվեցին հայերը, որտեղ նրանց կտտանքների են ենթարկելու։ Հիմա մեզ մոտ հայկական իշխանություն չէ։ Նրանք էլ են արդեն թշնամական օկուպացիոն ուժեր մեր երկրում։ Ցավոք, Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներից որեւէ տեղեկություն չստացա։ Իսկ նրանց ներկայացուցիչը Ազգային Ժողովում նույն օկուպացիոն իշխանության՝ ՔՊ կողմից պատգամավոր է։ Երեսուն տարում Հայաստանն այսպես չէր դավաճանել։

Այս տարիներին չի եղել նման դեպք։ Հիմա Նիկոլն արդեն թուրքերին տալիս է ամեն ինչ։ Վաղը չի բացառվում, հերթն արդեն Արցախյան պատերազմի հերոսներին հասնի։ Հիշեք, որ ադբեջանցիները 300 հոգանոց ցանկ են կազմել, որոնց անունները չեն հրապարակում։ Դավաճան Նիկոլը նանց հանձնեց թուրքերին։
Նա արդեն հոկտեմբերի 6-ին Պրահայում Էրդողանի հետ կարող է հանդիպի, նվեր է մատուցել թուրքերին։ Հանդիպելու է, որ հիմա էլ Հայրենիքը նվիրի։ Ներեք ինձ, մեզ եղբայրներ, դավաճանության համար։

Իմ բանտարկության տարիներին միասին հաց կիսած, հետո չդավաճանված քուրդ եղբայրներ՝ Նուրի, Խալիլ, Զաուր ու մյուսներ։ Մենք էլ կազատագրվենք այս օկուպացիոն իշխանությունից»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից