Երևան +12°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 10:40 13-03-2024

Դեղագործական ընկերությունում կասեցվել է մթնոլորտային օդն աղտոտող անշարժ աղբյուրների շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Մասիս համայնքում դեղագործությամբ զբաղվող «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգմամբ պարզել են, որ ընկերությունն առանց մթնոլորտային օդ սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության իրականացնում է գազի այրում:

Ըստ հաղորդագրության՝ տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է մթնոլորտային օդն աղտոտող անշարժ աղբյուրների շահագործումը:

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։