Արտաքին 2 տարի առաջ - 22:15 12-03-2024

Իրանի փոխնախագահը հանդիպել է Լիբանանի Կանանց ազգային հանձնաժողովի ղեկավարի հետ

Կանանց և ընտանիքի հարցերով Իրանի փոխնախագահ Էնսիեհ Խազալին հանդիպել և զրուցել է Լիբանանի Կանանց ազգային հանձնաժողովի ղեկավարի հետ։

Հաղորդվում է՝ հանդիպումը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նիստի շրջանակում:

Էնսիե Խազալին երկուշաբթի հանդիպել է Լիբանանի կանանց ազգային հանձնաժողովի ղեկավար Կլոդին Աունի հետ:

Այս հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին իրենց քաղաքականությունը, ռազմավարությունն ու գործողությունները՝ աջակցելու կանանց հզորացմանը, նրանց իրավունքների պաշտպանությանը և ներքին կառույցներին այս ուղղությամբ ուղղորդելուն:

Ամենից շատ դիտված