Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:58 12-03-2024

Դա տպավորություն է.Փաշինյանը՝ Միրզոյանի հայտարարության մասին

Արարատ Միրզոյանի հայտարարությունը ոչ մի կերպ չէր կարող վերաբերել սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովներին, Միրզոյանը խոսում էր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջերս Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է Ալա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնել:

«Ես էլ դրա մասին ասել եմ, որ մենք խոսում ենք այս փուլում ընդհանուր գործընթացից մեր տպավորությունների մասին: Մյուս կողմից էլ նաեւ իմ բացման խոսքում արված հղումները ակնհայտ են դարձնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները 2022-ի հոկտեմբերի 6-ի եւ 2022-ի հոկտեմբերի 31-ի, 2023-ի մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի, որ Ալմա Աթայի հռչակագիրը պետք է լինի խաղաղության գործընթացի հիմնական սկզբունքը, եւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի քաղաքական հենքը: Սա է պայմանավորվածությունները, եւ դրանց վրա շարունակում ենք աշխատել, շարունակում ենք կառուցել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, պետք է հույս դնել միայն սեփական ուժերի վրա, եւ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան հենց հույսը ինքդ քեզ վրա դնելու արտահայտություններից եւ ձեւրից մեկն է. «Դա հարաբերությունների մի ձեւ է, երբ դու ունես հնարավորություն քո օրակարգի խնդիրները քննարկել ավելի ու ավելի լայն շրջանակի հետ: Նման դեպքում դու հույսդ դնում ես քեզ վրա: Սա մտածողության այն փոփոխություններից մեկն ո, որի մասին ասում էի: Լավ կլինի, որ այդ փոփոխությունն արձանագրվի մեր մտածողության մեջ: Իսկ դրա լավագույն ձեւերից մեկը դա Սահմանադրության մեջ արձանագրելն է»,-ասաց ՀՀ վարչապետը:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի