Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:44 11-03-2024

Կասկադի վերին մասն ամենաճիշտ տեղն է Թամանյանի թանգարանը կառուցելու համար

Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, հաշվի առնելով, որ Կասկադի վերին մասի հողերը Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ են անցել, օրեր առաջ Ֆեյսբուքի իր էջում առաջարկել էր հայտարարել միջազգային մրցույթ և Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ձեռնամուխ լինել Ալեքսանդր Թամանյանի թանգարանի կառուցմանը։

Oragir.News-ի հետ զրույցում Գագիկ Թամանյանը պատմեց թանգարանի վերաբացման ուղղությամբ իր գործադրած ջանքերի մասին.

«Երևան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իր ձեռքով գրեց կառավարական որոշում, կառավարությունը հաստատեց, և օպտիմալացման պատրվակով փակեցին այդ թանգարանը․

Ես գնացի Նարեկի մոտ։ Ինքն ընդունեց, որ մեծ սխալ է գործել, և ասաց, որ այդ սխալը պետք է ուղղի, սակայն չհասցրեց ուղղել, քանի որ իրեն հանեցին բոլոր պաշտոններից։

Իր Կասկադի արվեստանոցում մակետ էր դրված, Նարեկն ինձ ասաց, որ Շառլ Ազնավուրի թանգարանն իր սեփական հողի վրա կառուցել ու նվիրել է Շառլ Ազնավուրին, ես էլ առաջարկեցի, որ Կասկադի աջ մասում սիմետրիկ կառուցեն նաև Թամանյանի թանգարանը»։

Գագիկ Թամանյանը նշում է, որ բազմաթիվ տարբերակներ են քննարկել։ Եվ երբ տեղեկացել է, որ Կասկադի վերին մասի հողերը վերադարձվում են քաղաքապետարանին, կրկին բարձրաձայնել է Թամանյանի թանգարան կառուցելու գաղափարը։

«Ինձ ո՛չ Նիկոլ Փաշինյանն է ընդունում, ո՛չ Տիգրան Ավինյանը, որ ես բացահայտ ձևով ձևակերպեմ իմ առաջարկը։ Ինձ ասել են, որ իրենք ոչ ոքի չեն ընդունում, այնպես որ դա բացառված է։ Ըստ իս՝ չի կարելի անտեսել Թամանյանի ներդրումը մեր ճարտարապետության և Երևանի կյանքի մեջ, ու ոչ ոք չունի կասկած, որ նա արժանի է թանգարան ունենալու»։

Գագիկ Թամանյանը պնդում է, որ Ալեքսանդր Թամայանը այն մարդը չէ, ում կարելի է անտեսել։ Եվ նրա թանգարանի կառուցման ճիշտ տեղը Կասկադի վերին մասում է։

Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան