Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:23 10-03-2024

Մարուքյանը մերկացնո՞ւմ է Փաշինյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել ՀՀ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնից իր հրաժարականի պատճառների մասին տեսաուղերձով։

Մարուքյանը փաստորեն իր մասով բացահայտում է երեք առանցքային բաղկացուցիչ, որոնք լուսաբանում են Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանին հանձնելու պրոցեսը։

Առաջին․ Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու սխեման, ըստ էության, եվրո-ամերիկյան մեծ պլանի մի մասն էր։

Երկրորդ․ Փաշինյանի իշխանությունը հանցավոր համաձայնության եկավ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ և հանձնեց Արցախն ըստ եվրո-ամերիկյան պլանի։

Երրորդ․ այդ հանձնման համաձայնությունից հետո Ադրբեջանը ստացել է Արցախն էթնիկ զտումների ենթարկելու լավ հնարավորություն, ինչին ոչ մի կերպ չեն առարկել կամ դիմադրել ո՛չ եվրոպացիները, և ո՛չ ամերիկացիները, թեև ըստ նրանց պլանի՝ Արցախն Ադրբեջանին տալու դիմաց թուրք-ադրբեջանական տանդեմը պետք է ճանաչեր արցախահայության՝ այնտեղ բնակվելու իրավունքն ըստ Մարդու իրավունքների և անվտանգության երաշխիքների միջազգային նորմերի։

Ըստ Մարուքյանի՝ Ադրբեջանն ուղղակի խաբել է թե՛ եվրոպացիներին և թե՛ ամերիկացիներին․․․ Թեև այստեղ նույնպես կա երկվություն․ կարծում եմ՝ եվրո-ամերիկացիներն էլ կողմ էին հայությունն Արցախից վտարելուն, քանի որ ունեն տարածաշրջանի թուրքացման ծրագիր։

Ռուս խաղաղապահների գործառույթների, լիազորությունների և հնարավորությունների մասին կարելի է խոսել առանձին․ այստեղ նույնպես կա մի մեծ հարցախումբ, որը կարոտ է առանձին քննման և պատասխաններ տալուն։

Եթե հակիրճ խոսենք, ապա ստացվում է, որ ներկայիս հայկական կառավարությունը, եվրո-ամերիկացիների «օրհնանքով», հայերիս մղում է ադրբեջանամետ արկածախնդրության։

Արցախն այս «հայ ժողովրդի բարեկամներին» քիչ էր, հիմա առևտրի առարկա են դարձրել մնացած Հայաստանը։ Եվ դա արվում է՝ տարածաշրջանից ռուսներին և իրանցիներին դուրս մղելու համար։

Հիմա հասկանալի՞ է «խաղաղության դարաշրջանի» մասին փաշինյանական խոսակցությունների ամբողջ ստորությունը և ցինիզմը։

Ոչ մեկը՝ լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն կամ Իրանը, մեզ չեն օգնի, եթե փաշինյանական իշխանությունը չդադարի սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։

Իսկ փաշինյանական իշխանությունն իր կամքով դա չի անի, մնում է ստիպել։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան