Արտաքին 2 տարի առաջ - 22:37 08-03-2024

Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Գազայի հարցը

Իսրայելի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Յոավ Գալանտը և Լլոյդ Օսթինը քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը։ Գալանտն Օսթինին տեղեկացրել է «Համաս»-ի դեմ գործողությունների և անկլավում պահվող պատանդների ազատ արձակման գործընթացի մասին։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:

«Նախարար Գալանթն ընդգծել է, որ պատանդների վերադարձն Իսրայելի բարձրագույն բարոյական պատասխանատվությունն է, և որ դրան հասնելու համար գործադրվող ռազմական ճնշումը կավելանա: Պատանդների իրավիճակը միջազգային մարդասիրական ճգնաժամ է, այն պահանջում է գլոբալ իրազեկում և գործողություններ»,- ասել է Գալանտը:

Իսրայելի բանակի մամլո վարչության հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Օսթինին և ԱՄՆ վարչակազմին՝ Իսրայելին սատարելու համար։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան