Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:08 07-03-2024

Տրանսպորտի համար ի՞նչ գներ է առաջարկում «Մայր Հայաստանը»

«Մայր Հայաստան» խմբակցությունը «Տրանսպորտի ուղեվարձի թանկացումն ու հետևանքները» թեմայով հանրային քննարկում էր հրավիրել։ Դեմ լինելով քաղաքային տրանսպորտի թանկացմանը՝ խմբակցությունը գների վերաբերյալ իր առաջարկը ներկայացրեց։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նշեց՝ իրենց նախագծով գինը չպետք է փոխվի՝ տրոլեյբուսի համար պետք է ներդրվի 50 դրամ, ավտոբուսների համար՝ 100, գործի միասնական տոմսային համակարգ, թոշակառուներին և հաշմանդամություն ունեցողներին հնարավորություն տրվի անվճար օգտվել տրանսպորտից։

Բացի այդ, ըստ նրա, քաղաքացուն պետք է հնարավորություն տալ ընտրություն կատարելու․

«Եթե քաղաքացին մեկ կամ երկու անգամ է օգտվում հանրային տրանսպորտից, պետք է վճարի իր 50 կամ 100 դրամը, եթե 4 և ավելի անգամ՝ առաջարկում ենք քարտային համակարգ ձեռք բերել, որը մեկ օրվա համար կարժենա 400 դրամ, որի համար կօգտվի 4 և ավելի անգամ, այդ դեպքում կարող է գինը 100-ից էլ իջնել։ 7 օրվա համար առաջարկում ենք ակտիվացման պահից սկսած՝ անսահմանափակ օգտվել 2000 դրամով, 30 օրվա համար՝ 5500 դրամով՝ տրանսպորտային բոլոր միջոցներից և անսահմանափակ։ Կես տարվա համար 20 000 դրամ, 1 տարվա համար՝ 35 000 դրամ․ նույն՝ անսահմանափակ պայմաններով»։

Նա նշեց, որ նման գնային համակարգը վերցրել են՝ համեմատելով Թբիլիսիի գների հետ՝ մի փոքր էժան առաջարկելով, որպեսզի Երևանում տրանսպորտը ավելի մրցունակ լինի։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին