Քաղաքապետարանը հորդորել է հանրային տրանսպորտի վարորդներին ավելորդ իրերով չկահավորել տրանսպորտի խցիկները
copy image url

Քաղաքապետարանը հորդորել է հանրային տրանսպորտի վարորդներին ավելորդ իրերով չկահավորել տրանսպորտի խցիկները

Ներքին 3 տարի առաջ - 15:34 25-07-2021

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը գրել է.

«Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլևայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրերով։

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները եւ վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել։
Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության»: