Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:56 06-03-2024

Արցախի ոչնչացող ժառանգությունը. սեմինար` համալսարանում

Այսօր՝ մարտի 6-ին, Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի մասնաշենքում սեմինար էր կազմակերպել «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» անկախ ակադեմիական հարթակը, որն արձանագրում է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնում և մեկնաբանում մասնագիտական գիտելիքի և ակադեմիական բարեկրթության սահմաններում։

Սեմինարի ընթացքում բանախոսները՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, պատմական գիտությունների թեկնածու Հայկուհի Մուրադյանը, քննարկեցին Արցախի մշակութային ժառանգության պահպանության առաջնահերթ խնդիրներն ու մարտահրավերները և Monument Watch ծրագրի հիմնական դերակատարումը Արցախի ժառանգության պահպանման գործում։

Միջոցառման ժամանակ Համլետ Պետրոսյանը նաև ներկայացրեց monumentwatch.org կայքում առկա բաժինները, հոդվածները, դրանց կարևորությունը և դիտելիությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին