Ներքին 2 տարի առաջ - 00:05 05-03-2024

Սորբոնի համալսարանում քննարկել են արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը

Մարտի 1-ին Ֆրանսիայի հեղինակավոր Սորբոնի համալսարանում կայացավ «Հայաստան - Լեռնային Ղարաբաղ. ժողովուրդների իրավունքներ և պետությունների իրավունքներ» խորագիրը կրող համաժողով։ Այն կազմակերպվել էր «Սորբոն – ՄԱԿ» միության կողմից՝ «Սատար Արցախին» կազմակերպության հետ համագործակցաբար։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Համաժողովին որպես բանախոսներ հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԽ Անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն (Nathalie Loiseau), Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան (Arnaud Ngatcha), «Le Figaro Magazine» պարբերականի փոխտնօրեն Ժան Քրիստոֆ-Բյուիսոնը (Jean-Christophe Buisson), «Défis humanitaires» պարբերականի նախագահ, «Միջազգային համերաշխություն» մարդասիրական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Ալեն Բուանեն (Alain Boinet)։

Բանախոսներն անդրադարձան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած պատմական և ժամանակակից մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և տարածքային ամբողջականությանը ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության համատեքստում։

Համաժողովին ներկա էին դասախոսներ և ուսանողներ ինչպես Սորբոնի համալսարանից, այնպես էլ՝ Փարիզի Քաղաքական գիտությունների Սիանս Պո համալսարանից, ինչպես նաև լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին