Ավինյանը ապօրինի է դարձել քաղաքապետ․ ընդդիմությունը կրկին դիմել է դատարան
copy image url

Ավինյանը ապօրինի է դարձել քաղաքապետ․ ընդդիմությունը կրկին դիմել է դատարան

Ներքին 1 տարի առաջ - 17:00 04-03-2024
«Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ՝ Երևանի ավագանու սույն խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ:

Oragir.News- ը կապ հաստատեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ, որի խոսքով երկրորդ անգամ դատական հայց ներկայացնելու պատճառը Առաջին ատյանի դատարանի որոշումն էր իրենց կողմից ներկայացված առաջին դատական հայցին․
«Առաջին ատյանի դատարանը մեր առաջին հայցը ոչ թե մերժել էր, այլ ասել էր՝ պետք է դիմենք քաղաքապետարան, որ երդմնակալության համար ավագանու նիստ հրավիրվի նորից, քաղաքապետանը մեզ մերժի, մենք նոր միայն բողոքարկենք Վճռաբեկ դատարանում․ սա աբսուրդ է։ Այս պատասխանը մենք ուղարկել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով այն՝ որպես երկրորդ դատական հայց»։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը՝ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած դատական հայցին, ասաց․
«Ցանկացած խմբակցություն, ցանկացած ավագանի, ցանկացած քաղաքացի իրավունք ունի այս կամ այն հարցով դիմել դատարան։ Եթե «Մայր Հայաստան» խմբակցությունը որոշել է դիմել դատարան, մենք խնդիր չենք տեսնում, հետևաբար իրենց գործողությունները մեկնաբանելու կարիք էլ չկա»։

Հարցին՝ իրականում քվորում ապահովվա՞ծ է, թե՞՝ ոչ, Կոստանյանը պատասխանեց․
«Մենք այս թեմային քանիցս անդրադարձել ենք, դրա իրավական մասով, ևս, մեր մոտից պատասխաններ եղել են․ եթե խնդիրը դիտում են դատարանի տիրույթում, թող դատարանով պարզեն՝ երկու որոշումների պատասխաններից որն է ճիշտ։ Մեր կողմից ասվել է այն, որ դա համարվում է արարողակարգային նիստ, որի համար քվորում ապահովելը պարտադիր պայման չէ»։

Մանուկ Սուքիասյանն էլ նշեց, որ եթե խմբակցության կողմից ներկայացված հայցի հիմքերը մերժվեն, դա կլինի ակնհայտ ապօրինություն․

«Մենք համարում ենք, որ մեր հայցի հիմքն այնքան ակնառու է, որ անգամ «կամակատար» դատարանը լուրջ խնդիր է ունենալու մեր խնդիրը անտեսելով, և մենք համարում ենք, որ, այդուհանդերձ, ունենք շանսեր հաղթելու, իսկ մեր բերած հիմքերը մերժելու դեպքում դա կլինի ակնհայտ ապօրինություն»։

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
20:37 Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն․ Աննա Հակոբյան
22:49 Մենք մեր ձևով կպահանջենք արդարություն, և ճշմարտությունը մեր կողմն է․ Սամվել Կարապետյանի որդու տեսաուղերձը
22:22 Ո՞վ է պատասխան տալու․ 53 լիտրանոց գազաբալոնը լիցքավորում են 55 լիտր գազով
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
09:05 Սամվել Կարապետյանին ստիպում են, որ վերածվի քաղաքական գործչի
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
20:55 Ահաբեկչական հարձակում՝ Դամասկոսի եկեղեցում պատարագի ժամանակ. կան զոհեր
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը