Ներքին 2 տարի առաջ - 20:27 28-02-2024

Ստորագրվել է Ճապոնիայի և ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ից բռնահանվածներին և համայնքներին աջակցության համաձայնագիր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 28-ին ներկա է գտնվել Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ մեկնարկող «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառականության ամրապնդմանն ու հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և ինտեգրման միջոցով» ծրագրի համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկիի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի կողմից: Միջոցառմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ըստ աղբյուրի՝ իր ողջույնի խոսքում փոխվարչապետը վերահաստատել է, որ Կառավարությունը շարունակելու է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար երկարաժամկետ կայուն կենսապայմանների ապահովմանն ուղղված աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետությունում նրանց արժանապատիվ կյանքը ապահովելու նպատակով: Նա անդրադարձ է կատարել փախստականների համար կրթական և առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացված մջոցառումներին, մատչելի բնակարանային ապահովման և զբաղվածության հնարավորություններին, ինչպես նաև ընդգծել է հյուրընկալող համայնքների դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովման կարևորությունը:

Նշվում է, որ ծրագրի իրականացման երկամյա ժամկետում ՄԱԶԾ կողմից հավասարապես թիրախավորվելու են փախստականների և հյուրընկալող համայանքների կարիքները՝ բարելավելով հյուրընկալող համայնքներում հասանելի ծառայությունների որակն ու կենսապայմանների մատչելիությունը։

Ամենից շատ դիտված

11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին