Ուղիղ եթեր
«Խորհրդային Միություն-2»-ը սարերի հետևում չէ
copy image url

«Խորհրդային Միություն-2»-ը սարերի հետևում չէ

Միտք 1 տարի առաջ - 23:01 27-02-2024
«Ոչ մի խնդիր Հայաստանում հիմա չէր լինի, եթե մենք 2008 թվականին կանգ չառնեինք․․․ Մենք, ահա, կլուծեինք Վրաստանի խնդիրը, և Ռուսաստանը Հայաստանի հետ կունենար ցամաքային սահման, և Հայաստանում կլիներ բոլորովին այլ կյանք»,-օրերս Ռուսաստանի պետական հեռուստառադիոընկերության (ВГТРК) ուղիղ եթերում «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է Կրեմլի կոշտ հսկողությաններքո աշխատող քարոզչամեքենայի ակտիվ մաս հանդիսացող Սերգեյ Սոլովյովը։

Նույն մեքենայի մեկ այլ մաս՝ հայազգի Մարգարիտա Սիմոնյանը, ով մասնակցում էր հաղորդմանը, Սոլովյովի դիտարկմանն ի պատասխան՝ ավելի հեռուն է գնացել․ «Սահման չէր լինի ո՛չ Վրաստանի, և ո՛չ Հայաստանի հետ»։

Ինչպես ասում են, պատմության անիվը պտտվելու հատկություն ունի։ Մի շարք քաղաքագետներ և վերլուծաբաններ այն համոզմունքին են, որ Ուկրաինայում տարվող պատերազմի՝ Ռուսաստանի համար հաջող ելքի դեպքում Կրեմլը կգործարկի «Խորհրդային Միություն-2» ծրագիրը։ Ներկայում Ռուսաստանը և Բելառուսը, որ կազմել են Միութենական պետություն, բոլոր ուղղություններով տանում են միասնական գործունեություն։

Ուկրաինան, որը վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում գաղափարապես կտրուկ հեռացավ ռուսական ազդեցությունից, դրանով Պուտինի համար դարձավ թիրախ, որն անհրաժեշտ է ոչնչացնել, ինչով և զբաղվում է Ռուսաստանի ղեկավարը։

Ռուսաստանում մեծ կապիտալ ունեցող Բիձինա Իվանիշվիլու ստվերային կառավարման արդյունքում Վրաստանը նույնպես «վերաթեքվում» է դեպի Ռուսաստան։ Վերջինիս հետ առերևույթ սերտ գործակցության մեջ է նաև Ադրբեջանը, որն Անդրկովկասում դարձել է ռուսական բեռների և էներգիայի արտահանման անփոխարինելի տարանցիկ պետություն։ Ըստ ամենայնի, հենց դա եղավ այն ճակատագրական գործոնը, ինչի արդյունքում Արցախը հայաթափվեց, սակայն ռուսական զորախումբը շարունակում է մնալ այնտեղ, քանի որ արցախահայության վերադարձի համար ռուսական իշխանությունների ծրագրերը շարունակում են մնալ ուժի մեջ։

Անդրադառնալով Ղազախստանին և Միջին Ասիայի հանրապետություններին՝ պետք է փաստել, որ մեծ մասով տնտեսապես՝ Ղազախստանը, իսկ անվտանգային առումով միջինասիական պետությունները նույնպես կախում ունեն ռուսական պետությունից։ Հիշենք թեկուզ 2022 թվականի սկզբի ղազախական իրադարձությունները, որոնց հանգուցալուծումը տրվեց ՀԱՊԿ դրոշի տակ երկիր մտցված ռուսական զորամասերի կողմից, իսկ, օրինակ, թուրքմենա-ղրղզական և տաջիկա-աֆղանական սահմանային անկայուն իրավիճակները տարածաշրջանում ՌԴ ներկայության պահանջվածության համար ծանրակշիռ գործոններեն։

Մերձբալթյան երկրների հետ ռուսական հարաբերությունները միշտ էլ խնդրահարույց են եղել, և հիմքեր կան կարծելու, որ ուկրաինական ճակատը կայունացնելուց հետո ՌԴ-ն ինչ-որ պատրվակով կարող է ներթափանցել նաև այդ տարածաշրջան, հատկապես, որ ռուսական վրեժխնդրությունն իրենց վրա վերցնելու բազմաթիվ առիթներ մերձբալթյան երկրները տալիսլ են․ սակայն դա առայժմ մշուշոտ հեռանկար է։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գաղտնիք չէ, որ բազմաթիվ առումներով ՀՀ ոչ մի իշխանություն չի կարող թոթափել կախվածությունը Ռուսաստանից, որն, օրինակ, տնօրինում է հայաստանյան ֆինանսատնտեսական և անվտանգային ոլորտները և որոշիչ նշանակություն ունի Հայաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական վեկտորների ձևավորման և գործունեության համար։

Հենց այս փաստերի բերումով եթե դիտարկենք արտաքուստ շաղակրատության նմանվող՝ Վլադիմիր Սոլովյովի և Մարգարիտա Սիմոնյանի դատողությունները, ապա կտեսնենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի, կամ ավելի ճիշտ կլիներ ասել՝ սահմանի բացակայության մասին ասվածները բոլորովին զուրկ չեն հիմքերից։ Պարզապես դրա համար անհրաժեշտ նպաստավոր պայմանները դեռևս գտնվում են հասունացման փուլում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

12:30 Ինքնությունը ճշտվել է․ ո՞վ է զանգել Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել
13:15 Մահաբեր «ռազբորկա»՝ մեքենայից ջուր շփելու պատճառով․ մանրամասներ՝ Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանությունից 
23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
13:50 Մկնդեղ ու սնդիկ են տվել․ Թուրքիայի արտգործնախարարի դեմ մահափորձ է կատարվել
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
22:59 Կարող է որոշում կայացվել 1-ին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
12:18 Սկոտչով փակել են բերանը ու ծեծել․ հերթական խոշտանգումը՝ ոստիկանությունում․ ՈւՂԻՂ
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում