Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:48 27-02-2024

Ալեն Սիմոնյանը համոզված է՝ հարսը մեղավոր չէ

Բոլորի մոտ տպավորություն կա, որ նման հարցերը կուլիսային լուծումներ պետք է ստանան, բայց ոչ, նման հարցերը պետք է ստանան իրավական լուծում, եւ իրավական լուծումից այն կողմ որեւէ քննարկում անտեղի է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ էկոնոմիկայի նախարարությունում հայտնի սկանդալային գործի շրջանակներում կալանավորվել էր նաեւ իր եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը հետ ազատ էր արձակվել:

«Չի կարող իմ եղբայրը կամ ես հանցագործություն գործենք եւ չգիտեմ, երկրի վարչապետը, ՍԴ նախագահը կամ որեւիցե այլ պաշտոնյա, կանչի կուլիսում քննարկի ու ասի՝ գիտես ինչ, քանի որ դու ես կամ քո եղբայրն է, արի էս գործը ծածկադմփոց անենք: Ես համոզված եմ, որ մեղադրանքը սխալ է, եւ իմ բարեկամի վերաբերյալ մասը ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ այդտեղ սխալմունք է տեղի ունեցել: Բայց դա չի նշանակում, որ համակարգը, պետությունը պետք է կուլիսային արդարադատություն իրականացնի: Դա անհնար է եւ անընդունելի է»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ՔՊ-ական պատգամավորները միջնորդություն էին ներկայացրել իր եղբոր կնոջ եւ եւս մեկ կնոջ համար փոխել խափանման միջոց կալանքը, ԱԺ նախագահն ասաց. «ՔՊ-ն չի խառնվել գործին, արդար է, թե ոչ, ով է մեղավոր կամ մեղավոր չի: Ես պնդում եմ, եւ կարծում եմ, որ ՀՀ-ում անընդունելի է, որ դատարանը որոշում է կայացնում որեւէ մանկահասակ երեխայի մոր նկատմամբ կալանք ընտրել, երբ կան տարբեր միջոցներ: Կա խոսակցություն, որ էլի նման դեպք է եղել, եւ ես առիթից օգտվելով ներողություն եմ խնդրում, որ չեմ իմացել դրա մասին: Դա իմ մեղավորություն է: Կարծում եմ՝ կանեի նույնը, ինչ արեցի այս դեպքում: Անկախ նրանից ով է, մանկահասակ երեխա ունեցող կնոջ նկատմամբ կալանք ընտրելն անթույլատրելի է: Ես չգիտեմ՝ ինչ դեպք պետք է լինի, որ նման որոշում կայացվի»:

Ալեն Սիմոնյանը նաեւ հայտարարեց, որ եթե պարզվի, որ անձը մեղավոր է, նա պետք է կրի համապատասխան պատիժ՝ անկախ նրանից, թե նա ով է. «Դա բոլորին է վերաբերում, բայց ես կարծում եմ, որ դա անհնար է, որովհետեւ երբ ծանոթացել եմ այն ամենին, ինչ մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար